Ոչ լեգիտիմ կառավարությունը նախատեսում Վրաստանի նկատմամբ «անարդար» երկրների ցանկ կազմել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Մենք ունենալու ենք երկրների ցանկ, որոնք անարդար են վերաբերվում մեր երկրին։ Սակայն այսօր ես չեմ ուզում կոնկրետացնել այդ երկրները, որպեսզի նրանց հնարավորություն տամ փոխելու իրենց վարքագիծը»,- ըստ կառավարության վարչակազմի մամուլի ծառայության՝ այս մասին ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանի դեմ գործում են «ազդեցիկ ուժեր», որոնք «ցանկանում էին բացել երկրորդ ճակատ»։

«Նրանք չկարողացան հասնել դրան, և այդ պատճառով նրանք դիմակայում են մեր երկրին և մեր կառավարությանը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետը հարցազրույց է տվել ադրբեջանական Real TV հեռուստաընկերությանը։ Հեռուստաալիքի կայքում հարցազրույցը հրապարակվել է ադրբեջաներեն լեզվով, սակայն անարդար երկրների ցուցակի մասին մեջբերումը տեքստում չկա։

Իրակլի Կոբախիձեն Real TV-ին տված հարցազրույցի ժամանակ

Հարցազրույցում Կոբախիձեն ասել է, որ եվրոպական կառույցներն ու բյուրոկրատներն օգտագործում են անդամակցության բանակցությունների բացման հարցը՝ շանտաժի ենթարկելու Վրաստանի կառավարությանն ու «Վրացական երազանքին»։ Լրագրողի հարցին, թե կոնկրետ ովքեր են այս շանտաժի հեղինակները և որ երկրներն են շահագրգռված Վրաստանում իրավիճակի սրմամբ և անմիջականորեն ներգրավված են դրանում, Իրակլի Կոբախիձեն պատասխանել է.

«Կան կոնկրետ ուժեր, որոնց անունից գործում են կոնկրետ եվրոպացի անհատներ ու չինովնիկներ։ Կան նաև երկրներ, որոնք անարդար են մոտենում մեր երկրին, սակայն այսօր չեմ ուզում կոնկրետացնել այդ երկրները՝ իրենց վարքագիծը փոխելու հնարավորություն թողնելու համար»,- կարդում ենք հարցազրույցի ադրբեջաներեն թարգմանության մեջ։

Կոբախիձեի վարչակազմի կողմից նախատեսված ցուցակը նման է Ռուսաստանի Դաշնության կողմից ստեղծված «ոչ բարեկամական պետությունների և տարածքների ցանկին»։

«Ոչ բարեկամական պետություններ» հասկացությունը Ռուսաստանի օրենսդրությունում հայտնվել է 2018 թվականին։ Սկզբում այս կարգավիճակը տրվել է երկու երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Չեխիային՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և ռուս դիվանագետների արտաքսման պատճառով։

«Ոչ բարեկամական պետությունների» ցանկում ներառված են այն երկրները, որոնք, ըստ ՌԴ իշխանությունների, Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում։ Նշված ցանկում այսօր կա մոտ 50 երկիր, այդ թվում՝ Կանադան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, ինչպես նաև Եվրամիության անդամ 25 երկրներ։ Ցանկը զգալիորեն ընդլայնվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայում 2022 թվականի փետրվարին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։