Պետական անվտանգության ծառայությունը Վրաստանի քաղաքացու է ձերբակալել ահաբեկչության մասին կեղծ ծանուցման մեղադրանքով։ Ըստ ՊԱԾ-ի՝ ձերբակալվածը կեղծ հաղորդում է տվել Քութայիսի-Բարսելոնա չվերթի ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայության մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
«Նշված անձը Հունգարիայում գտնվող Wizz Air ավիաընկերության գլխամասային գրասենյակ հեռախոսազանգ է կատարել վրացական բջջային օպերատորից՝ կոնկրետ ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայության մասին։ Ստացված ծանուցման համաձայն՝ Քութայիսի-Բարսելոնա չվերթի W66417 համարը, որը թռիչքային ռեժիմում էր, վերադարձվել է Քութայիսիի միջազգային օդանավակայան։ Նշված չվերթում պայթուցիկ սարք կամ նյութ չի հայտնաբերվել»,- ասել է ՊԱԾ-ի հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Բաչա Մգելաձեն։
Մեղավոր ճանաչվելու դեպքում ձերբակալվածին սպառնում է 3-ից 9 տարվա ազատազրկում։
Ըստ ՊԱԾ-ի՝ տարբեր կեղծ հաղորդագրությունների փաստի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է՝ բացահայտվել են կոնկրետ անձինք և խմբեր ինչպես հանրապետության ողջ տարածքում, այնպես էլ երկրից դուրս։
«Ձեռնարկվել են բոլոր համապատասխան միջոցները՝ սպառնալիքները բացահայտելու և ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ Օրենքի համաձայն՝ Պետանվտանգության ծառայության արձագանքը նման փաստերին շատ խիստ է լինելու»,- նշել է Մգելաձեն։
Փետրվարի 14-ին Wizz Air-ի W66417 չվերթի համարով ինքնաթիռը Քութայիսիից Բարսելոնա է թռչել ժամը 12:45-ին, սակայն մոտ 10 րոպեից վերադարձել է օդանավակայան։ Անձնակազմը որոշել է վերադառնալ ինքնաթիռում պայթուցիկ նյութերի հնարավոր առկայության մասին տեղեկություն ստանալուց հետո։ Ինքնաթիռում եղել է 148 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Քութայիսի-Բարսելոնա չվերթն իրականացվել է մի քանի ժամ ուշացումով՝ ինքնաթիռի զննման ավարտից հետո։
Հունվարի 21-ին հաղորդվել էր, որ Բաթումիի առևտրի կենտրոններից մեկում պայթուցիկ սարք է տեղադրված, ինչի պատճառով մարդիկ տարհանվել են շենքից։
Ծառայության տվյալներով՝ 2023 թվականի դեկտեմբերի 30-ին և այս տարվա հունվարի 17-ին նույնպես կեղծ հաղորդումներ են ստացել «Գալերիա Թբիլիսիում» ահաբեկչական հարձակման մասին։ «Դա կապված է միջազգային ցանցային խաղերի հետ, որոնցում ներգրավված են անչափահասներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Վրաստանից», - նշել են ՊԱԾ-ից։
Հունվարի 31-ին ՊԱԾ-ում որպես վկա հարցաքննվել է բլոգեր Բեկա Վարդոսանիձեն։ Հետաքննության տվյալներով՝ Վարդոսանիձեի էլեկտրոնային փոստից ահաբեկչական բովանդակության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ են ուղարկվել Պետական անվտանգության ծառայության, ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի, ինչպես նաև «Իմեդի» հեռուստաընկերության էլ․ հասցեներին։ Վարդոսանիձեն հերքել է հաղորդագրություն ուղարկելը և նշել, որ սպառնալից տեքստերը թարգմանվել են օտար լեզվից՝ օգտագործելով Google Translate-ը։
