Օգոստոսյան պատերազմի գործով Ռուսաստանին պարտավորեցվել է Վրաստանին վճարել շուրջ 130 մլն եվրո

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատը Ռուսաստանին պարտավորեցրել է հօգուտ Վրաստանի 24 000 քաղաքացիների, որոնք տուժել են 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ, վճարել 129 827 500 եվրո։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Մեծ պալատը «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (II)» գործով հիմնական որոշումը հրապարակել է 2021 թվականի հունվարի 21-ին, իսկ այսօր միաձայն որոշել է արդարացի բավարարման հարցը։

Դատարանի որոշմամբ Ռուսաստանը Վրաստանի կառավարությանը երեք ամսվա ընթացքում պետք է վճարի.

  • 3 250 000 եվրո ոչ նյութական վնասի համար, որը կրել է առնվազն 50 անձ՝ Հարավային Օսիայի և «բուֆերային գոտու» վրացական գյուղերում քաղաքացիական անձանց սպանության վարչական պրակտիկայի և Ռուսաստանի կառավարության կողմից այդ սպանությունները համարժեք և արդյունավետ հետաքննելը ձախողելու համար,
  • 2 697 500 եվրո ոչ նյութական վնասի համար, որը կրել է առնվազն 166 մարդ, որոնք 2008 թվականի օգոստոսի 10-ից օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում Ցխինվալիում պահվել են այսպես կոչված Հարավային Օսիայի ՆԳ նախարարության նկուղում,
  • 640 000 եվրո 2008 թվականի օգոստոսի 8-ից 17-ը Ցխինվալիում առնվազն 16 անձի կրած ոչ նյութական վնասի համար։ Գործը վերաբերում է վրացի ռազմագերիների խոշտանգումներին,
  • 115 000 000 եվրո ոչ նյութական վնասների համար, որոնք կրել են առնվազն 23 000 անձինք օկուպացված Ցխինվալիի շրջանում և Աբխազիայում՝ իրենց տներ վերադարձը կանխելու պատճառով։
  • 8 240 000 եվրո ոչ նյութական վնասների համար, որոնք կրել են առնվազն 412 անձինք՝ Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների ակտիվ փուլում մահվան դեպքերը համարժեք և արդյունավետ հետաքննելու ընթացակարգային պարտավորությունը չկատարելու պատճառով:

Ստրասբուրգի դատարանը նշում է, որ իրավասու է քննել արդարացի փոխհատուցման հարցը, չնայած այն բանին, որ Ռուսաստանի Դաշնությունը դուրս է եկել Եվրոպայի խորհրդից, իսկ նրա կառավարությունը չի համագործակցել դատարանի հետ։

Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել որոշումը։ Ուկրաինա ներխուժելուց և լայնամասշտաբ պատերազմ սկսելուց հետո ՌԴ Պետդուման օրենքներ ընդունեց Եվրոպական դատարանի իրավասությունից դուրս գալու մասին։ Ռուսաստանը հրաժարվում է կատարել դատարանի որոշումները, որոնք ուժի մեջ են մտել 2022 թվականի մարտի 15-ից հետո։

2021 թվականի հունվարի 21-ին Ստրասբուրգի դատարանի Մեծ պալատը, որը բաղկացած է 17 դատավորից, որոշել է, որ Ռուսաստանն օգոստոսյան պատերազմի ժամանակ արդյունավետ վերահսկողություն է իրականացրել Ցխինվալիի տարածաշրջանի նկատմամբ և հետևաբար պատասխանատվություն է կրում վրաց բնակչության իրավունքների ոտնահարման համար։ Նշված խախտումների թվում են վրացական գյուղերում խաղաղ բնակիչների սպանությունը, տների այրումն ու թալանը։ Դատարանը պարզաբանել է, որ տուժողների նկատմամբ կատարված գործողությունները որակվել են որպես անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, և նրանք ենթարկվել են այդ գործողություններին՝ ելնելով իրենց ազգային պատկանելությունից։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):