Օկուպացված Աբխազիայում այսպես կոչված ընդդիմության անդամներն ու նրանց համախոհները բացել են Գումիստա գետի կամուրջներն այն բանից հետո, երբ բանակցությունների արդյունքում, դե ֆակտո իշխանությունները ազատ են արձակել ձերբակալվածներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ասլան Գվարամիան, Օմար Սմիրին, Ռամազ Ջոպուան, Գարի Կոկայան և Ալմասխան Արձինբան ձերբակալվել են նոյեմբերի 11-ին, երբ վերջիններս վերադառնում էին Սոխումի՝ Գուդաութայում բնակչության հետ հանդիպումից։ Այսպես կոչված գլխավոր դատախազ Ադգուր Ագրբայի խոսքով՝ ձերբակալվածները խորհրդարանի բակում «անօրինական գործողություններ» են կատարել պատգամավորներից մեկի նկատմամբ։ Դե ֆակտո կառավարությունը նրա անունը չի նշում, սակայն, ըստ իշխանամետ Telegram ալիքների, միջադեպի ժամանակ «ծեծի է ենթարկվել» պատգամավոր Ալմա Ակաբան։
Դեպքից առաջ տեղի է ունեցել դե ֆակտո խորհրդարանի արտահերթ նիստ, որտեղ քննարկվել է «Աբխազիայում բազմաֆունկցիոնալ համալիրների իրավական կարգավիճակի կարգավորման մասին» սահմանադրական օրենքի նախագիծը։
Ընդդիմության առաջնորդներից նախկին, այսպես կոչված նախարար Ադգուր Արձինբան ասել է, որ իր ընկերները պաշտպանում են ազգային շահերը, այդ իսկ պատճառով նրանց ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով։
«Մենք ոչ միայն կփորձենք ազատել նրանց։ Համաձայնագիրը, որը նրանք ցանկանում են վավերացնել՝ հսկայական օգուտներ տալով օլիգարխներին և կանաչ լույս վառելով Աբխազիայի վաճառքի համար, կդադարեցվի»,- ասել է Արձինբան։
Ընդդիմության հինգ ներկայացուցիչների ձերբակալությունից հետո նրանց կողմնակիցները արգելափակել են երթևեկությունը Գումիստայի և Կոդորիի կամուրջներով։ Հանրահավաքներն անցկացվել են Սոխումիի Ազատության հրապարակում և այսպես կոչված Պետական անվտանգության ծառայության շենքի մոտ։ Ստեղծված իրավիճակի պատճառով դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել։
Նոյեմբերի 12-ին, Սոխումիի այսպես կոչված քաղաքային դատարանը երեք ձերբակալվածների՝ Կոկայայի, Արձինբայի և Ջոպուայի նկատմամբ կարճել է վարչական վարույթը՝ «վարչական իրավախախտման բացակայության պատճառով»։ Սմիրի և Գվարամիայի մասով դատարանը գործի նյութերը չի ստացել։
Դե ֆակտո իշխանությունն ազատ է արձակել ևս մեկ ընդդիմադիրի՝ նախկին, այսպես կոչված, պատգամավոր Թենգիզ Ագրբային, ով նոյեմբերի 9-ից գտնվում էր բանտում:
Հոկտեմբերի 30-ին Մոսկվայում Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը և Աբխազիայի դե ֆակտո փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Քրիստինա Օզգանը ստորագրել են համաձայնագիր, որը թույլ է տալիս ռուս իրավաբանական անձանց ներդրումային ծրագրեր իրականացնել Աբխազիայում։ Փաստաթուղթը սահմանում է ընկերություններին օժանդակող միջոցառումները։ Նոյեմբերի 11-ին Աբխազիայի այսպես կոչված խորհրդարանն ընդունել է սահմանադրական օրենք՝ Աբխազիայի տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրների իրավական կարգավիճակը կարգավորելու մասին, որը այս համաձայնագրի մաս է կազմում։ Ասլան Բժանիան նույն օրը ստորագրել է օրենքը։ Ներդրումային նախագծերի մասին համաձայնագրի վավերացման հարցը, այսպես կոչված խորհրդարանի նիստում կքննարկվի նոյեմբերի 15-ին, ուրբաթ օրը։ Ընդդիմությունն ու նրանց համախոհները բողոքի ակցիա են նախաձեռնել։