Ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները օկուպացված տարածքում ապօրինի ձերբակալել են Վրաստանի քաղաքացի Լաշա Խեթերելիին։ Այս մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։ Ապօրինի ձերբակալությունը տեղի է ունեցել Դիսևի գյուղի մոտ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ-ն և Հայաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ
Լաշա Խեթերելին մի քանի անգամ ձերբակալվել է օկուպացիոն ուժերի ներկայացուցիչների կողմից։ 25-ամյա Խեթերելին տեղահանված է Լիախվիի հովտից և հարազատներ ունի օկուպացված տարածքում։ Վերջին անգամ նա ձերբակալվել է 2021 թվականի դեկտեմբերի 24-ին։ 2022 թվականի ապրիլի 6-ին այսպես կոչված Ցխինվալիի շրջանային դատարանը նրան մեղավոր է ճանաչել «պետական սահմանն ապօրինի հատելու» մեջ և դատապարտել մեկ տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման։ Խեթերելին ազատազրկման ժամկետը կրելուց հետո 2023 թվականի փետրվարի 28-ին ազատ է արձակվել Ցխինվալիի բանտից։
Լաշա Խեթերելին ապօրինի ձերբակալվել է նաև 2020 թվականի հունիսի 30-ին, որից հետո գրեթե մեկ տարի անցկացրել է Ցխինվալիի բանտում և ազատ է արձակվել 2021 թվականի հունիսի 16-ին։
Ձերբակալության դեպքերից մեկը տեղի է ունեցել 2014 թվականին, երբ Խեթերելին անչափահաս էր։
Հարավային Օսիայի դե ֆակտո Հանրապետության իշխանությունները դեռ տեղեկություն չեն հրապարակել Լաշա Խեթերելիի հերթական ձերբակալության մասին։ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը նշում է, որ գործարկվել են բոլոր առկա մեխանիզմները՝ Վրաստանի քաղաքացուն հնարավորինս արագ ազատ արձակելու համար։
«Տեղեկությունը ստանալուն պես ակտիվացել է ԵՄ դիտորդական առաքելության կողմից գործարկվող «թեժ գիծը»։ Միջադեպի մասին անմիջապես տեղեկացվել են միջազգային գործընկերները և Ժնևի միջազգային քննարկումների համանախագահները։ Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր կործանարար գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը», - ասվում է ՊԱԾ-ի հայտարարությունում։
Երեկ՝ հուլիսի 4-ին, Գորիի մունիցիպալիտետի Էրգնեթի գյուղում տեղի է ունեցել Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) 113-րդ խորհրդակցությունը։ Ինչպես նշում են ՊԱԾ-ում, կենտրոնական իշխանության ներկայացուցիչները ևս մեկ անգամ հատուկ խստությամբ պահանջել են անօրինական կալանքի տակ գտնվող բոլոր անձանց անվերապահորեն և անհապաղ ազատ արձակել։