ՌԴ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին վերընտրվելու կապակցությամբ։ ԵՄ երկրների ղեկավարների թվում Օրբանը միակն է, ով դա արել է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Ըստ RTL հեռուստաընկերության՝ Պուտինին ուղարկված նամակում Օրբանը գրում է, որ ուրախ է, որ Հունգարիայի և Ռուսաստանի համագործակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա, ինչը հնարավորություն է տալիս կարևոր հարցեր քննարկել նույնիսկ այսօրվա շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Նա նաև նշում է, որ Հունգարիան խաղաղության կողմնակից է։
«Մենք վստահ ենք, որ երկխոսության պահպանումը հիմնարար պայման է հնարավորինս շուտ խաղաղության հաստատման համար»,- գրել է Հունգարիայի վարչապետը։
Վիկտոր Օրբանը վստահեցնում է Վլադիմիր Պուտինին, որ Հունգարիան պատրաստ է ընդլայնել համագործակցությունը երկրների միջև միջազգային իրավունքով չսահմանափակված ոլորտներում։
Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել մարտի 15-17-ին։ Ընտրատեղամասեր են բացվել նաև Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի և Ուկրաինայի տարածքներում։ ԿԸՀ-ի տվյալներով՝ Պուտինը ստացել է ձայների 87․28%-ը, ինչը նրան թույլ է տալիս պաշտոնավարել ևս 6 տարի։
Արդյունքների ամփոփումից հետո Պուտինին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան երկրները, այդ թվում՝ Չինաստանի, Իրանի, Եգիպտոսի, Վենեսուելայի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Սերբիայի և Բելառուսի նախագահները, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն։
Արևմտյան երկրների կառավարություններն ու առաջնորդները դատապարտել են կեղծ նախագահական ընտրությունները։ Մարտի 15-ին՝ ընտրությունների առաջին օրը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը «X» սոցիալական ցանցում հեգնանքով գրել է. «Ուզում եմ շնորհավորել Վլադիմիր Պուտինին այսօր մեկնարկող ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Ոչ մի ընդդիմություն։ Ոչ մի ազատություն։ Ոչ մի ընտրություն»։ ԵՄ արտաքին հարաբերությունների ղեկավար Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ ընտրությունները «անցկացվել են խիստ սահմանափակումների ներքո», և շատ թեկնածուների, այդ թվում՝ պատերազմին դեմ հանդես եկող թեկնածուների, թույլ չեն տվել մասնակցել:
Անկախ հետազոտող Իվան Շուշկինի գնահատմամբ՝ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի օգտին մոտ 22 միլիոն ձայն է կեղծվել, իսկ «Նովայա գազետա» հրատարակությունը գրում է, որ Ռուսաստանի նախագահը կեղծիքների միջոցով ստացել է առնվազն 31․6 միլիոն ձայն կամ ձայների մոտ կեսը։ Հոդվածում կարդում ենք, որ «սա ձայների կեղծման ռեկորդային մասշտաբ է ՌԴ նախագահական ընտրություններում»։