Ախալցիխեում՝ Օրփոլոյի զորավարժարանում կայծակի հետևանքով վիրավորված փոխգնդապետ Գոդերձի Ափրասիձեն կլինիկայում մահացել է։ Պաշտպանության նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
«Վրաստանի պաշտպանության նախարարությունը խորը ցավ է հայտնում փոխգնդապետ Գոդերձի Ափրասիձեի մահվան կապակցությամբ։ Պաշտպանության նախարարությունը ցավակցում է Գոդերձի Ափրասիձեի ընտանիքին և հարազատներին»,- ասված է հաղորդագրությունում։
Գոդերձի Ափրասիձեն Վրաստանի պաշտպանության ուժերի արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի 24-րդ հրետանային գումարտակի հրամանատարն էր։ Նա վնասվածք էր ստացել հունիսի 15-ին Օրփոլոյի զորավարժարանում նախատեսված դաշտային պարապմունքների ժամանակ։ Ափրասիձեն անգիտակից վիճակում նախ տեղափոխվել է Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց, ապա անհրաժեշտ է եղել նրան տեղափոխել Թբիլիսիի այրվածքների կենտրոն։ Կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեն հայտնել է, որ զինծառայողը այրվածք է ստացել և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ արհեստական շնչառության տակ։
Գոդերձի Ափրասիձեի մահվան փաստով Ռազմական ոստիկանության վարչության Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային բաժինը հետաքննություն է սկսել։
