ՆԳ նախարարությունը մարտի 7-9-ի ցույցերի ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու և ՆԳՆ-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու մեղադրանքով ձերբակալել է 21-ամյա Լազարե Գրիգորիադիսին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
ՆԳՆ տեղեկության համաձայն՝ հետաքննությամբ պարզվել է, որ այս տարվա մարտի 7-ին, 8-ին, 9-ին Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ Լ.Գ.-ն քարեր և այսպես կոչված «Մոլոտովի կոկտեյլներ» է նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են իրավապահներ: Նա նաև այրել է ՆԳՆ-ին պատկանող ավտոմեքենան։ Նշված փաստերով հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 353-րդ պրիմա և 187-րդ հոդվածներով։
Նախարարությունն իր հաղորդագրության մեջ ընդգծում է, որ Լազարե Գրիգորիադիսը նախկինում տուգանվել է ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար, ինչպես նաև մեղադրվում է Քրեական օրենսգրքի 11 Պրիմա 120 և 11 Պրիմա 187 հոդվածներով և այժմ դատապարտված է։
Ինչ վերաբերում է ՆԳՆ-ի տարածած տեղեկությանը, թե Գրիգորիադիսը նախկինում տուգանվել է և այժմ դատապարտված է, ապա, ըստ կալանավորի պապի, իր թոռը ձերբակալվել է 2020 թվականին խորհրդարանական ընտրություններից հետո ԿԸՀ-ի դիմաց տեղի ունեցած հանրահավաքում ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար։ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մեղադրանքի վերաբերյալ պապն ասում է, որ իր թոռն ու հայրը միասին չեն ապրում, հայրը մի քանի անգամ ներխուժել է իրենց տուն, թոռը կոնֆլիկտի ժամանակ պաշտպանվել է ու վիրավորել հորը։
Նախարարությունը հայտարարում է, որ քննչական աշխատանքները շարունակվում են՝ ոստիկանների վրա հարձակում գործած և այլ խախտումներ թույլ տված բոլոր անձանց ձերբակալելու ուղղությամբ։
Մարտի 7-9-ին խորհրդարանի մոտ «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» ռուսական օրենքի ընդունման դեմ բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնք հատուկ ջոկատայինների միջոցով ցրվել են ՆԳՆ-ի կողմից։ Կառավարությունը խաղաղ ցուցարարների դեմ զանգվածաբար արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլ միջոցներ է կիրառել։ Հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները բռնի ուժ են գործադրել հանրահավաքի մասնակիցների նկատմամբ:
Մարտի 8-ի գիշերը բողոքի ակցիայի մասնակիցներին անխնա ցրելուց հետո ցուցարարները դիմակայել են հատուկ ջոկատայիններին և քարեր նետել նրանց մեքենաների ուղղությամբ։ Խորհրդարանի հարակից փողոցներում վնասվել և այրվել են ոստիկանական մեքենաներ, ջարդվել են խորհրդարանի շենքի ապակիները։
Ոստիկանությունը վարչական կարգով բերման է ենթարկել 133 քաղաքացու՝ մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար։ Հանրահավաքի մեկ մասնակից ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 353 պրիմա հոդվածով՝ ոստիկանների վրա հարձակում գործելու մեղադրանքով։
Բողոքի ու միջազգային ճնշումների արդյունքում «Վրացական երազանքը» ստիպված եղավ մերժել ռուսական օրենքը, և այն երկրորդ ընթերցմամբ՝ մարտի 9-ի լիագումար նիստում տապալեց։