Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը արձագանքում է ընդդեմ ռուսական օրենքի Թբիլիսիում տեղի ունեցած խաղաղ ցույցի ճնշմանը, և Վրաստանի կառավարությանը հիշեցնում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր միջազգային պարտավորությունների մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևն ասել է, որ Թբիլիսիում տեղի ունեցածը դաժան հաշվեհարդար էր մարդկանց դեմ, ովքեր օգտվում էին խաղաղ բողոքի ցույցի իրենց իրավունքից:
«Կառավարությունը գործում է այնպես, կարծես իր իրավասությունն է որոշել, թե երբ մարդիկ կարող են կամ չեն կարող բողոքել, և օգտագործում է հատուկ ջոկատայիններ՝ ցուցարարներին բռնությամբ ցրելու և կամայականորեն ձերբակալելու համար: Ոստիկանները մահակներով հետապնդել են փախչող ցուցարարներին, շրջապատել նրանց ու անխնա ծեծել գետնին հայտնվածներին։ Խաղաղ ցույցին նպաստելու փոխարեն ոստիկանությունը պատժիչ գործողություն է իրականացրել։
Մենք կոչ ենք անում արագ, անաչառ և մանրակրկիտ հետաքննություն անցկացնել ուժի կիրառման բոլոր դեպքերի վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել ուժի ապօրինի կիրառման համար մեղավորներին։ Մենք նաև կհիշեցնենք Վրաստանի իշխանություններին, որ խաղաղ հավաքների իրավունքը հիմնարար իրավունք է, և Վրաստանի կառավարությունը պետք է կատարի երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության առումով»,- ասել է Դենիս Կրիվոշեևը։
Amnesty International-ը ևս մեկ անգամ կոչ է անում Վրաստանի իշխանություններին մերժել օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագիծը, որը նպատակ ունի սահմանափակել միավորումների ազատության իրավունքը և ակնհայտորեն նպատակ ունի սևացնել անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և սահմանափակել նրանց գործունեությունը»:
Խորհրդարանի մոտ բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվում ընդդեմ ռուսական օրենքի։ Ապրիլի 16-ին, ուշ գիշերին, խաղաղ ցույցի մասնակիցների դեմ հատուկ նշանակության ջոկատի անդամները պղպեղի սփրեյ են կիրառել։ Նրանք փողոց առ փողոց հետապնդել են քաղաքացիներին ու ֆիզիկական բռնության ենթարկել, ծեծել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Հանրահավաքի մի քանի մասնակիցներ ստացած վնասվածքների պատճառով հոսպիտալացվել են։
ՆԳՆ-ի տվյալներով՝ ապրիլի 15-ի հանրահավաքի ժամանակ վարչական կարգով ձերբակալվել է 14 քաղաքացի, ապրիլի 16-ին՝ 11, ապրիլի 17-ին՝ 2։ Ձերբակալվածների թվում է «Լելո» կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն, ով հարձակման է ենթարկվել ոստիկանների կողմից։ Իրավապահները ծեծի են ենթարկել նաև խորհրդարանի պատգամավոր, «Քաղաքացիներ» կուսակցության նախագահ Ալեկո Էլիսաշվիլիին, ով մասնակցում էր կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ցույցին և հանդիպում էր պահանջում վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Պատգամավորի խոսքով՝ նա կողոսկրի կոտրվածք ունի։