«Լևան Բերձենիշվիլին իրականում խղճալի մարդ է։ Պատճառը երկուսն է. մեկը նրա հոգեբանական և մտավոր խնդիրներն են, և մյուսը՝ այս անձը մշտապես կատարում է դրսից ստացած առաջադրանքները»,- «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն գրող Լևան Բերձենիշվիլիի տան մոտ 15-20 դիմակավորված անձանց մոբիլիզացիայի մասին երեկ տարածված տեղեկատվությանն արձագանքել է նման ատելության խոսքով և բռնության խրախուսական մեկնաբանությունով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Կոբախիձեի խոսքով, Բերձենիշվիլին շահարկում է այդ թեման, և եթե իր տան մոտ 20 հոգի իսկապես գնար, ապա դրա կադրերը կլինեին։
«Կարծում եմ դեռ որևէ մեկը չի տեսել այդ 20 հոգուն։ Կա աբստրակտ քսան տղամարդ, որոնք դիմակներով են և այդպես ժպտացել են։ Նա հիմարություն ասաց: Ինչպես երևում է, նրանց աչքերից է տեսել ժպիտը։ Նա նաև մանրամասնեց, թե ինչպես են ժպտացել:
Իսկապես պարզ շահարկում է: Այս մարդն իր խնդիրներն ունի, և ես կարծում եմ, որ ավելի լավ է նա զբաղվի իր խնդիրներով։ Նա լուրջ խնդիր ունի:
Նրա խնդիրը ոչ այնքան հոգեբանական է, այլ այն, որ նա միշտ առաջադրանքներ է կատարում, պատվերներ է ստանում, օտարերկրյա գործակալ է, առաջադրանքներ է ստանում և այդ առաջադրանքներով հայհոյում է, ի թիվս այլոց, մեր հայտնի հասարակական գործիչներին։ Հիշու՞մ եք, թե նա ինչ ասաց Իլիա Ճավճավաձեի մասին։ Հիշում եք նաև, թե ինչ ասաց Ակակի Ծերեթելիի մասին: Նաև Դավիթ Աղմաշենեբելիի, Էրեկլե Երկրորդի մասին: Այս ամենը հիշում եք, չէ՞։ Նաև լսեցիք, թե ինչ է նա ասում Բիձինա Իվանիշվիլիի մասին, զրպարտությունների մի ամբողջ կասկադ, ամոթալի զրպարտությունների կասկադ։
Այնուամենայնիվ, սա զարմանալի չէ: Երբ նա խոսում է անցյալի մասին և փորձում է գիծ քաշել պատմության վրա, անշուշտ զարմանալի չէ, որ նույնն է անում ներկայի հետ կապված... նա պետք է վերջ տա շահարկումներին և նայի իր խնդիրներին»,- ասել է իշխող կուսակցության նախագահը։
Լևան Բերձենիշվիլի խոսքով՝ մայիսի 15-ին տուն վերադառնալիս իր տան մոտ դիմակավորված 15-20 մարդ է իրեն սպասել։ Ոստիկանների և լրագրողների ժամանումից հետո անհայտ անձինք լքել են Բերձենիշվիլիի տան շրջակայքը։ Բերձենիշվիլին կատարվածը համարում է «Վրացական երազանքի» վրեժխնդրության շարունակություն և այն կապում է անցյալ շաբաթ իր դեմ սկսված նոր արշավի հետ. «Պարզվում է, որ ես 2014 թվականին վիրավորել եմ Խևսուրեթիի բնակիչներին: Այժմ 2023 թվականն է։ 2014 թվականին ձայնագրվել է երկար ժամանակ շատ հայտնի նյութը, որը թարգմանվել է անգլերեն ու ֆրանսերեն, ու դեռ ոչ ոք չի դժգոհել: Եթե այս մարդկանցից մեկը գրագետ լինի ու կարդա «Ալուդա Քեթելաուրի», բոլորը կբողոքեն Վաժա-Փշավելայից, ոչ թե ինձնից, քանի որ ես Ալուդայի երազը չեմ տեսել, Ալուդան է մարդակերության մասին երազ տեսել»,- ասել է լրագրողներին Բերձենիշվիլին: Նրա խոսքով սա արդեն երրորդ դեպք է երբ իրեն կազմակերպված խմբավորում է դիմավորում:
2023 թվականի հունվարին «Պահպանողական շարժում/Ալտ Ինֆո»-ի անդամները՝ մոտ 20 հոգի, թույլ չեն տվել նրան Կվարելիում հանրային դասախոսություն անցկացնել՝ «Իլիան՝ մեր եվրոպացի հայրը» խորագրով։ Ռուսամետ կուսակցության ներկայացուցիչները փակել են «Կվարելի եվրոակումբի» մուտքի ճանապարհը և թույլ չեն տվել Լևան Բերձենիշվիլիին մտնել շենք։ Հանրահավաքի մասնակիցները բղավել են, որ «Լևան Բերձենիշվիլին դավաճան է և նրան Կախեթին չի ընդունի Էրեկլե թագավորին վիրավորելու պատճառով»։ Ոստիկանները ոչ ճանապարհն են բացել, ոչ էլ կասեցրել են խուլիգանությունը: