«Սա մեզ համար սկզբունքային հարց է։ Իհարկե, մենք չենք կարող թույլ տալ դատարանի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծել «Ազգային շարժման» ներկայացուցիչներին, օտարերկրյա գործակալներին»,- ասել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» հերթական անգամ տապալել է դատական համակարգում կոռուպցիան ուսումնասիրող խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
«Վրացական երազանքի» պատգամավորներն իրենց համերաշխությունն են հայտնել կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների ենթարկված դատավորներին և չեն գրանցվել քվեարկության համար։ Քվորում չլինելու պատճառով քվեարկությունը երկրորդ անգամ է տապալվել։ Քվորումի համար անհրաժեշտ էր 76 պատգամավոր, իսկ գրանցումն անցել են 52-ը։
«Վրացական երազանքի» նախագահը կարծում է, որ հանձնաժողովի ստեղծումը վտանգ է ներկայացնում դատարանի անկախության համար։
«Դատական իշխանությունը միանշանակ մնալու է անկախ, սա 2012 թվականից ի վեր մեր գլխավոր ձեռքբերումներից մեկն է, և մենք որևէ մեկին թույլ չենք տա ստվերել այդ ձեռքբերումը։
Դատարանը միանշանակ անկախ է մնալու: Հիշու՞մ եք, թե ինչ իրավիճակ էր մինչև 2012 թվականը, դա ամենավատ իրավիճակն էր, արյունալի, քրեական դատական համակարգը, որն ուղղակիորեն ղեկավարում էին Սաակաշվիլին և Ադեիշվիլին, այն ժամանակները, անշուշտ, Վրաստանում երբեք չեն վերադառնա»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներինն է։ Խորհրդարանական մեծամասնությունն առաջին անգամ այս հարցը տապալել է երեկ՝ ապրիլի 18-ին, երբ պատգամավորները հրաժարվել են նիստը սկսելու համար գրանցում անցնել։ Ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծելու համար անհրաժեշտ է առնվազն 50 պատգամավորի ձայն։ Քվորում լինելու դեպքում, ընդդիմությունը կարող է իր ունեցած ձայներով ձևավորել այն։
Ընդդիմադիր պատգամավոր Թամար Կորձաիայի կարծիքով՝ իշխող կուսակցությունը դատարանում պաշտպանում է կլանին՝ խոչընդոտելով հանձնաժողովի ստեղծմանը. «Նույնիսկ հանձնաժողովի ստեղծումը չէր կարող հանգեցնել ներկայիս կառավարության ավելի մեծ լյուստրացիայի։ Նրանք որևէ փաստարկ չունեին դա անելու [քվորում չապահովելու] համար: Նրանք պարզապես պարտական են դատական կլանի առաջ ու պաշտպանում են նրան»։
Դատական համակարգում կոռուպցիոն և այլ ապօրինի գործողություններն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը խորհրդարանում գրանցվել էր անցյալ տարվա դեկտեմբերին, սակայն առաջին անգամ քվեարկության էր դրվել ապրիլի 18-ին։ Այս հարցը հատկապես արդիական դարձավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց երեք գործող և մեկ նախկին դատավորների՝ Միխեիլ Չինչալաձեի, Լևան Մուրուսիձեի, Իրակլի Շենգելիայի և Վալերիան Ցերցվաձեի նկատմամբ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի այս որոշումից հետո վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր աջակցությունն է հայտնել դատավորներին և ասել, որ «անթույլատրելի է այլ երկրների միջամտությունը մեր դատարանի ներքին գործերին»։
