«Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հայտարարությանը, ըստ որի՝ եթե Վրաստանում տեղի չունենա քաղաքական միջավայրի էական փոփոխություն, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները պետք է հետաձգվեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 2 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 3 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Սա նույնպես մեզ հիշեցնում է ուկրաինացման մասին։ Ուկրաինայում ընտրություններ չեն անցկացվում, թեև կոնկրետ պետական մարմինների մանդատներն արդեն սպառվել են։ Մենք, իհարկե, չենք կարող թույլ տալ այս ամենը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանում բոլորը պետք է հարգեն սահմանադրությունն ու օրենսդրությունը։
«Տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետեր, քաղաքային խորհուրդներ, ընտրվում են չորս տարի ժամկետով, և, բնականաբար, չորս տարի հետո այդ ժամկետը պետք է թարմացվի»,- նշել է Կոբախիձեն։
Փետրվարի 3-4-ը Վրաստան են այցելել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահը, փոխնախագահները և գլխավոր քարտուղարը, իսկ փետրվարի 10-ին Կոնգրեսի բյուրոն հայտարարություն է տարածել երկրում «արտակարգ իրավիճակի» վերաբերյալ։ Հայտարարության մեջ խոսվում է ծայրահեղ քաղաքական և սոցիալական բևեռացման, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով պետական պաշտոնյաներին աշխատանքից ազատելու և բողոքի ակցիայի մասնակիցների ձերբակալության պրակտիկայի մասին։
«Հաջորդ ՏԻՄ ընտրությունները պետք է անցկացվեն այս տարվա հոկտեմբերին։ Դրանց իրականացումը ներկա պայմաններում իր մեջ պարունակում է իրավիճակի վատթարացման վտանգ։ Ուստի, առանց քաղաքական միջավայրում էական փոփոխությունների, այս ընտրությունները պետք է հետաձգվեն»,- ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ։
ՏԻՄ ընտրությունների օրը նշանակված է հոկտեմբերի 4-ին։
Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս կասկածի տակ է դրել Վլադիմիր Զելենսկիի նախագահի լեգիտիմությունը։ Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին 2024 թվականի գարնանը, սակայն չեղարկվեցին շարունակվող պատերազմի և Ռուսաստանի կողմից ուկրաինական հողերի օկուպացիայի պատճառով։
Ուկրաինայի Սահմանադրությունն ուղղակիորեն արգելում է Գերագույն Ռադայի (խորհրդարան) ընտրությունների անցկացումը ռազմական դրության ժամանակ, իսկ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը արգելում է ընտրությունները (խորհրդարանական, նախագահական, տեղական) ռազմական դրության ժամանակ։ Սահմանադրությունը նաև նշում է, որ նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է ոչ թե ինքնաբերաբար՝ երդմնակալությունից հինգ տարի ժամկետով, այլ նորընտիր նախագահի երդմնակալությամբ։
