Ուկրաինան նացիզմի դեմ հաղթանակի օրը այսուհետ կնշի մայիսի 8-ին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ուկրաինան այսուհետ մայիսի 8-ին կնշի Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների և նացիզմի դեմ տարած հաղթանակի օրը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Հենց մայիսի 8-ին է, որ աշխարհի ժողովուրդների մեծ մասը նշում է նացիզմի դեմ տարած հաղթանակը։ Աշխարհը խոնարհվում է բոլոր նրանց առաջ, ովքեր պաշտպանել են կյանքը, ովքեր ազատագրված տարածքներից հեռացնում էին նացիստական ​​դրոշները և բացում էին համակենտրոնացման ճամբարների դարպասները, ովքեր ազատությունը վերադարձրին ազգերին, ովքեր ոչնչացրին և դատապարտեցին նացիստական ​​չարիքը:

Հենց 1945 թվականի մայիսի 8-ին ուժի մեջ մտավ Վերմախտի անվերապահ հանձնման ակտը։ Հենց մայիսի 8-ին աշխարհը հարգում է բոլոր նրանց հիշատակը, ովքեր զոհվել են այս պատերազմում։ Սա մաքուր պատմություն է՝ առանց գաղափարական խառնուրդների, և դա մեր ժողովրդի, մեր դաշնակիցների, ողջ ազատ աշխարհի պատմությունն է։ Այսօր մենք այն վերադարձնում ենք մեր պետությանը»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինան երբեք չի մոռանա ուկրաինացի ժողովրդի ներդրումը նացիզմի պարտության գործում։

«Մենք թույլ չենք տա, որ յուրացնեն հակահիտլերյան կոալիցիայի ժողովրդի ընդհանուր հաղթանակը և ստեն, թե իբր հաղթանակը հնարավոր է եղել առանց որևէ երկրի կամ ազգի մասնակցության։ Ինչպես այն ժամանակ միասին ոչնչացրեցինք չարը, նույն չարիքը հիմա էլ միասին ենք ոչնչացնում: Ցավոք, չարը վերադարձավ։ Հիմա ագրեսորն այլ է, սակայն նպատակը մեկն է՝ ստրկացում կամ ոչնչացում»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը այսօր ստորագրել է որոշում, ըստ որի մայիսի 9-ը Ուկրաինայում կլինի ոչ թե նացիզմի դեմ հաղթանակի, այլ Եվրոպայի օրը. «Սա կլինի Եվրոպայի օրը, որը աջակցում է ուկրաինացիներին ինը տարվա ագրեսիայի և 439 օրվա լայնածավալ ներխուժման ընթացքում: Սա կլինի Եվրոպայի օրը՝ մեր դաշնակցի, որը ապաստան է տալիս ուկրաինացի կանանց և երեխաներին, որը չի հարվածում մեր ինքնիշխանությանը և կասկածի տակ չի դնում մեր ազգային ուղին ընտրելու մեր իրավունքը, որը երբեք Ուկրաինային չի անվանում «հորինված» կամ «արհեստական» ստեղծված, որը մեզ տալիս է իր զենքերը, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել մեզ և նրան, մեր Եվրոպան»։

Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական ​​Գերմանիայի կապիտուլյացիայի ակտը ուժի մեջ է մտել 1945 թվականի մայիսի 8-ին՝կենտրոնական Եվրոպայի ժամանակով 23:01-ին, իսկ Մոսկվայի ժամանակով՝ 01:01-ին: Հենց այդ պատճառով Ռուսաստանը, Վրաստանը և հետխորհրդային այլ երկրներ նացիզմի դեմ հաղթանակի օրը նշում են մայիսի 9-ին։

Երկար տարիներ մայիսի 9-ը Հաղթանակի օր էր նշվում նաև Ուկրաինայում։ 2015 թվականին, այն ժամանակվա նախագահ Պետրո Պորոշենկոն մայիսի 8-ին սահմանեց Հիշատակի և հաշտության օր, թեև մայիսի 9-ը մնաց Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի և ոչ աշխատանքային օր:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):