Խարկովի, Դոնեցկի և Խերսոնի շրջանների ազատագրված տարածքներում վերջին երկու ամսվա ընթացքում սպանված ուկրաինացիների ավելի քան 700 դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Մոտ 90 տոկոսը քաղաքացիական անձինք են։ Հայտնաբերվել են ավելի քան քսան վայրեր, որտեղ Ուկրաինայի քաղաքացիները ապօրինի կերպով ձերբակալվել և խոշտանգվել են։ Նման վայրերի մեծ մասը հայտնաբերվել է Խարկովի մարզում։ Մենք բոլորս հիշում ենք Իզիումի զանգվածային գերեզմանները: Խարկովի մարզի գրեթե բոլոր քաղաքներում և գյուղերում մենք գտել ենք վայրեր, որտեղ Ուկրաինայի խաղաղ բնակիչներ են սպանվել։ Նման իրավիճակ ունենք նաև Խերսոնում։ Այստեղ այս աշխատանքները նոր են սկսվում, և մենք ամեն օր նոր տեղեկություններ ենք ստանում»,- ասել է Կոստինը։
Նոյեմբերի 17-ին Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին հայտարարել է, որ մարտից բռնազավթված Խերսոնի շրջանում իրավապահներն արդեն հայտնաբերել են խոշտանգվածների 63 դի։ Մոնաստիրսկին ընդգծել է, որ որոնողական աշխատանքները դեռ նոր են սկսվել։
Վերջին տվյալներով, Ուկրաինայում մոտ 45 հազար քրեական գործ է հարուցվել՝ կապված ռուս զինվորականների կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների հետ։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո, ավելի քան 8 300 խաղաղ բնակիչ է զոհվել, որից 437-ը՝ երեխաներ։ Այս տվյալները ճշգրիտ չեն, քանի որ Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներում հնարավոր չէ հանցագործությունները գրանցել։
Ուկրաինայում կատարված ռազմական հանցագործությունները հետաքննում է նաև Հաագայում գտնվող միջազգային քրեական դատարանը։
