Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին, որը 2019 թվականին Կոստանդնուպոլսի պատրիարքից ստացել է ինքնավարության թոմոս և անկախություն հռչակել Ռուսաստանի եկեղեցուց, անցել է նոր Հուլյան օրացույցին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
Մայիսի 24-ին, արքեպիսկոպոսների ժողովում որոշվել է, որ եկեղեցական տոների ժամկետները կփոխվեն՝ ներառյալ Սուրբ ծնունդը կնշվի դեկտեմբերի 25-ին (հունվարի 7-ի փոխարեն):
Նիստում ընդունված բանաձևում ասվում է, որ ներկայում ուղղափառ եկեղեցիների մեծ մասը՝ Կոստանդնուպոլսի պատրիարքարանը (աշխարհի), Ալեքսանդրիայի պատրիարքարանը, Անտիոքի պատրիարքարանը, Ռումինիայի պատրիարքարանը, Բուլղարիայի պատրիարքարանը, Կիպրոսի եկեղեցին, Հունաստանի եկեղեցին, Ալբանիայի եկեղեցին, Չեխիայի և Սլովակիայի եկեղեցին օգտագործում են նոր Հուլյան օրացույցը:
Ժողովը նշում է, որ ժամանակակից պայմաններում Հուլյան օրացույցի սոցիալական և մշակութային համատեքստը և դրա ընկալումը հիմնովին փոխվել է․ այժմ այն մեծամասնության կողմից ասոցացվում է ոչ այնքան ուկրաինական ավանդույթների, որքան ռուսական եկեղեցական մշակույթի հետ:
«Ժամանակակից օրացույցն օգտագործվում է այն ուղղափառ եկեղեցիների կողմից, որոնք աջակցում են ուկրաինական ուղղափառ եկեղեցուն, իսկ դրա հակառակորդները, առաջին հերթին՝ Ռուս ուղղափառ եկեղեցին, մնում են հին տոմարով։
Միևնույն ժամանակ, այն գործոնները, որոնք նախկինում խանգարում էին օրացույցի փոփոխությանը, այժմ կորցնում են իրենց արդիականությունը: Հետևաբար, սեփական, ուկրաինական, հոգևոր ինքնությունը պահպանելու և ամրապնդելու ցանկությունը, այն պաշտպանելու «ռուսական աշխարհի» ագրեսիայից պահանջում է հասուն որոշում՝ միանալ ուղղափառ եկեղեցիների մեծամասնությանը` ներմուծելով նոր Հուլյան օրացույցը և պահպանելով ավանդական Զատկի ավանդույթը»,- հայտարարել են արքեպիսկոպոսները։
Մինչ այժմ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին, ինչպես Ռուսաստանի և Վրաստանի ուղղափառ եկեղեցիները, օգտագործում է Հուլյան օրացույցը։
Օրացույցի բարեփոխման քայլերը սկսվել են Պետրո Պորոշենկոյի նախագահության օրոք (2014-2019թթ.), երբ դեկտեմբերի 25-ը հայտարարվեց տոն օր։
«2019 թվականին ես ասացի, որ հինգ տարվա ընթացքում մենք կկարողանանք անցնել նոր օրացույցի, երբ հասարակությունը պատրաստ լինի դրան, և եկել է դրա ժամանակը. հասարակությունը պատրաստ է, մենք բարեփոխում ենք օրացույցը։ Պարտադրանք չի լինի, և հավատացյալները, որոնք ցանկանում են օգտվել հին օրացույցից, կարող են դա անել, սակայն ժամանակի ընթացքում բոլորը կանցնեն նոր օրացույցին», - BBC News-ի ուկրաինական ծառայությանն ասել է եկեղեցու ղեկավար միտրոպոլիտ Եպիֆանին։
Հրապարակման համաձայն՝ 2022 թվականի հուլիսին անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուկրաինացիների 72%-ն իրեն ուղղափառ քրիստոնյա է համարում, և նրանց միայն 4%-ն է իրեն համարում Մոսկվայի պատրիարքությանը կից ուկրաինական ուղղափառ եկեղեցուն հետևորդ։