Ուզում եմ ափսոսանքս հայտնել, որ վիրավորել եմ Դաթո Ջելաձեին. Կոբախիձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն, ով երկու օր առաջ սելավից փրկված Դավիթ Ջելաձեի պատմությունը շահարկում էր որակել, որ նա կարողացել է աղետի գոտուց իր 6-ամյա զարմուհու հետ տեղափոխվել սելավի մյուս կողմը, այսօր ասել է, որ զղջում է իր հայտարարության համար։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Կոբախիձեն Ռաճայում լրագրողներին ասել է, որ նախ հեռախոսազրույց է ունեցել Դավիթ Ջելաձեի հետ, իսկ հետո հանդիպել ու զրուցել է նրա հետ։

«Ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ տպավորությունով, առաջին հերթին՝ մարդկային․ Դաթոն անկեղծ, խիզախ մարդ է։ Նա մանրամասն վերհիշեց պատմությունը, որն անհավանական պատմություն է, զարմանալի պատմություն։ Իրականում նա ամեն ինչ արել է, որպեսզի իր զարմուհուն հնարավորինս ապահով տարածք հասցնի: Գերազանցելով իրեն՝ նա գտել է իր փոքրիկ զարմուհու հետ դա անելու միջոցը։ Նա պարզապես գերազանցել է իրեն, ինչ-որ անհավանական բան է արել:

Ուզում եմ պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը․ ճեպազրույց է եղել, որտեղ լրագրողներից մեկն ինձ ցույց է տվել մի լուսանկար, որն առաջին անգամ եմ տեսել ճեպազրույցի ժամանակ։ Գիտեք, որ շատ հաճախ սոցցանցերում ամբողջովին կեղծ լուսանկարներ են շրջանառվում։ Ուստի ես նույնիսկ չգիտեի, թե ում կողմից է տեղադրվել այս լուսանկարը, կոնկրետ ինչ է պատկերված այս լուսանկարում։ Ուստի հարց տվեցի, թե որքանով են իրականությանը համապատասխանում այս լուսանկարն ու այնտեղ նկարագրված իրավիճակը։ Դրանից հետո, իհարկե, ամեն ինչի մասին իմացա՝ որ այս լուսանկարը տեղադրել է Դաթո Ջելաձեն։ Կրկնեմ, որ նա մանրամասն պատմել է, անձամբ ինձ է պատմել պատմությունը, թե ինչի միջով է անցել։

Ես, առաջին հերթին, ուզում եմ ափսոսանքս հայտնել Դաթո Ջելաձեին վիրավորելու համար, ինչպես ասել է նա։ Դրա համար ափսոսում եմ, այնուամենայնիվ, նորից կրկնեմ, որ մենք հանդիպում ենք ունեցել, զրույց այս ամենի մասին, նա էլ բացատրել է իր պատմությունը, ես նույնպես ամեն ինչ բացատրել եմ։

Գլխավորն այն է, որ նա շատ ծանր վիճակից դուրս է եկել, ողջ է մնացել, ողջ է մնացել նաև իր զարմուհին ու ընտանիքը, և, իհարկե, այդ ամենը նրա շնորհիվ և այն ճանապարհի շնորհիվ, որն անցել է նա իր քրոջ երեխայի հետ»,- ասել է Կոբախիձեն։

Օգոստոսի 14-ին Իրակլի Կոբախիձեն «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցում ասել է, որ օգոստոսի 3-ին տեղի ունեցած սելավի զանգվածի տակ մնացած մարդիկ ողջ մնալու հնարավորություն չունեին։ Իշխող կուսակցության նախագահի խոսքով՝ «շահարկումներ են եղել, ապատեղեկատվություն է տարածվել, թե իբր երեխաներից մեկը 3 ժամ պայքարել է սելավի դեմ, ինչն անհավանական սուտ է»։ Լրագրողները իշխող կուսակցության նախագահին ցույց են տվել աղետից փրկված Դավիթ Ջելաձեի՝ Facebook-ում հրապարակած լուսանկարը գրությամբ՝ «Մաշո՛, ինչպե՞ս անցանք այս ճանապարհը, հիմա էլ եմ զարմանում»։ Լուսանկարում Դավիթ Ջելաձեն նշել է այն ճանապարհը, որն անցել է 6-ամյա զարմուհու հետ՝ ապահով վայր փնտրելու համար։ Կոբախիձեն ասել է, որ լուսանկարի մանրամասները դեռ պետք է ստուգել և ճշտել․ «Ինչո՞ւ էր պետք մի ափից մյուսը տեղափոխվել, չգիտեմ, որովհետև ավելի ապահով էր այդ ափին մնալը, շատ մարդիկ մնացին այնտեղ և հասցրեցին... Պատկերացնո՞ւմ եք, մենք այդ տարածքում էինք օրերս, և այնտեղ տեղափոխվելը գործնականում անհնար էր։ Ուստի այս ամենը ստուգման կարիք ունի»:

Փորձագետները Կոբախիձեի հայտարարությունը գնահատել են որպես ճնշում Շովիի տարերային աղետից փրկված մարդկանց վրա, որպեսզի նրանք այլևս ակտիվ չլինեն և ցուցմունք չտան իշխանության դեմ։ Կառավարությունը պնդում է, որ բնական աղետն այնքան արագ է զարգացել, որ հնարավոր չի եղել խուսափել դրանից։

Դավիթ Ջելաձեն ասել էր, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է Կոբախիձեն իրեն մեղադրում կեղծիքի մեջ և կարծում է, որ իշխող կուսակցության առաջնորդը չի ցանկանում հանրայնացնել Շովիում տեղի ունեցած սարսափելի դեպքերը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):