Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում ասել է, որ սպասում է USAID-ի տեղական գրասենյակի «թափանցիկ բացատրությանը»՝ կապված այսօր Պետական անվտանգության ծառայության հրապարակած տեղեկատվության հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 3 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
«Պետական անվտանգության ծառայության կողմից տարածված այս հայտարարությունները կանխարգելիչ են, նախազգուշացնող, կոնկրետ ապացույցների տեսքով։ Եվս մեկ անգամ ուզում եմ բոլորին կոչ անել դրսևորել առավելագույն ողջախոհություն։ Թույլ մի տվեք, որ նման ավերիչ ուժերը հաղթահարեն ձեզ:
Մենք լավ հիշում ենք մարտի դեպքերը, թե ինչպես են ուսանողներին օգտագործել, ապա լքել։
Իհարկե կլինի հենց այսպես: Ինչպես են Մոլոտովի կոկտեյլներ նետել ոստիկանների վրա։ Այս ամենը նրանց ծրագրած կեղտոտ, ապազգային, հակապետական ծրագրերն են։ Մենք դեմ ենք լինելու ու թույլ չենք տա։ Ով այդ հակապետական ծրագրերը կյանքի կոչի, կպատժվի առավելագույն խստությամբ։ Ուզում եմ նաև հույս հայտնել, որ մենք և հասարակությունը կլսենք պատշաճ, թափանցիկ բացատրություն USAID-ի տեղական գրասենյակից, քանի որ, ցավոք, պարզվեց, որ այդ մարդիկ եկել են իրենց հրավերով և իրենց ֆինանսավորմամբ։ Սա, անշուշտ, ցավալի փաստ է, բայց մենք կսպասենք նրանց պաշտոնական պարզաբանումներին ու տեղեկատվությանը։ USAID-ի հետ մենք երկար տարիների համագործակցություն ունենք բազմաթիվ ուղղություններով։ Ուստի ցավալի է, որ նման փաստեր են տեղի ունենում»,- ասել է վարչապետը։
ՊԱԾ-ը սեպտեմբերի 18-ին հայտնել է, որ որոշակի խումբ այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբերին ծրագրում է ապակայունացում և քաղաքացիական անկարգություններ կազմակերպել Վրաստանում, որի վերջնական նպատակը բռնության միջոցով իշխանություն փոխելն է։
Հակաահաբեկչական կենտրոնի փոխտնօրեն Բաչա Մգելաձեի խոսքով, գործընթացն սկսելու համար ընտրվել է այն ժամանակահատվածը, երբ պետք է հրապարակվեն Եվրահանձնաժողովի միջանկյալ և ԵՄ վերջնական եզրակացությունները՝ կապված Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի հետ։
Հոկտեմբերի 2-ին ՊԱԾ-ում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարվել է, որ Սերբիայում գործող «Կանվաս» կազմակերպության անդամները, որը Վրաստանում երիտասարդներին, քաղաքացիական ակտիվիստներին և հասարակական կազմակերպություններին պատրաստում էր հոկտեմբեր-դեկտեմբերին ծրագրվող հեղաշրջման համար, ժամանել է USAID ծրագրի հրավերով։
«Վրացական երազանք» կառավարող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պարզաբանումներ են պահանջել USAID-ից։
