«Հիմնական պահանջները, որոնք մենք բարձրաձայնել ենք հանդիպմանը, ապօրինի բերման ենթարկվածի անհապաղ վերադարձն է և հանցագործներին պատժելը։ Մենք օկուպացիոն ռեժիմից տեղեկություն ենք ստացել, որ Լևան Դոթիաշվիլին վիրավոր չէ և չունի ֆիզիկական վնասվածք»,- ասել է Պետական անվտանգության ծառայության տեղեկատվական և վերլուծական ծառայության տնօրենի տեղակալ Իրակլի Անթաձեն՝ Էրգնեթիում ուշ երեկոյան կայացած հանդիպումից հետո։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Նոյեմբերի 6-ին Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղում ռուս զինվորները կրակել ու սպանել են տեղի բնակիչ Թամազ Գինտուրիին և առևանգել նույն գյուղի բնակիչ Լևան Դոթիաշվիլիին և տարել Ցխինվալի։
«Այս փաստն, ինչպես մեզ է հայտնի, ականատես չի ունեցել։ Օկուպացիոն ուժերը կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա։ Սա սպանություն է, անկախ նրանից, թե որտեղ է դա եղել։ Օկուպացված տարածքը Վրաստանի տարածքն է, և կարևոր չէ, թե որ տարածքում են ռուսական օկուպացիոն ուժերը սպանություն կատարում։ «Ոսկե վկան» կա և այսօր նա գտնվում է օկուպացված տարածքում անօրինական կալանքի տակ։ Ես կարող եմ խոսել միայն ստուգված փաստերով։ Աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասել է Իրակլի Անթաձեն։
Հարցին, թե սպանության ժամանակ վրացական ոստիկանական ուժերը հսկո՞ւմ էին Կիրբալիի շրջակայքը, և որտեղ էին իրավապահները, երբ կրակում էին ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները, ՊԱԾ-ի ներկայացուցիչն ասել է.
«Ոստիկանությունը պարեկություն է իրականացնում, սակայն, ինչպես մեզ փոխանցեց օկուպացիոն ռեժիմը, դա տեղի է ունեցել եկեղեցու մոտ։ Սա այն տարածքն է, որտեղ ռուսական օկուպացիոն ուժերը մշտապես թույլ չեն տալիս տեղի բնիկ բնակչությանը գալ տաճար և աղոթել։ Ցավոք, եկեղեցին գտնվում է օկուպացված տարածքում։ Ասացին, որ դա տեղի է ունեցել եկեղեցու մոտ, սակայն հստակ տեղը չեն կարողացել որոշել։ Ըստ այդմ, այս հարցի շուրջ աշխատանքները կշարունակվեն վաղը և հաջորդ օրերին՝ բոլոր մանրամասները պարզելու համար»։
Լրագրողները պետանվտանգության ծառայության լրատվական-վերլուծական վարչության փոխտնօրենից հետաքրքրվել են՝ ճի՞շտ է, որ ռուս զինվորականները կրակոցից հետո վրացի իրավապահներին թույլ չեն տվել օգնել վիրավորին, քանի դեռ այնտեղ չի հասել շտապօգնությունը։
«Թեժ գիծը ակտիվացրել են օկուպացիոն ուժերը, որի միջոցով տեղեկացվել ենք, որ տեղում շտապ բուժօգնության բրիգադի կարիք կա։ Բրիգադը հայտնվել է տեղում, սակայն նա արդեն սպանված է եղել։ Տեղեկություն ստանալու, շտապօգնության ժամանումը տևել է մոտ 30-40 րոպե։ Դեպքի վայր սկզբից ժամանել է ոստիկանությունը, իսկ հետո շտապ օգնության բրիգադը՝ օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է Անթաձեն։
Նրա խոսքով, սա ռուսական օկուպացիոն ուժերի կողմից մեր քաղաքացիների սպանության առաջին դեպքը չէ. «այս սպանության վերաբերյալ կենտրոնական իշխանության դիրքորոշումն անհաշտելի է։ Տեղի ունեցածը մարդկային արդարացում չունի։ Մենք շփվում ենք մեր միջազգային գործընկերների հետ։ Հիմա սպասում ենք պատասխանի՝ ապօրինի բերման ենթարկված քաղաքացուն ընտանիք վերադարձնելու համար»։
Իսկ հարցին, թե Թամազ Գինտուրիին սպանած անձի ինքնությունը բացահայտվա՞ծ է, ՊԱԾ-ի ներկայացուցչի խոսքով՝ հանդիպմանը այս հարցը բարձրացվել է, սակայն ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները տվյալներ չեն հայտնել։ «Նրանք ուղղակի ասացին, որ հետաքննություն է տարվում։ Մենք պահանջել ենք պատժել և հանձնել, սակայն ռուսական օկուպացիոն ուժերի պատասխանը պարզ է։ Այնտեղից միակ արձագանքն այն է, որ տարվում է այսպես կոչված նախաքննություն և մեղավորները կպատժվեն»։
Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալիի շրջանի անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Կիրբալի գյուղում Թամազ Գինտուրիի սպանության վերաբերյալ.
«Ձերբակալության փորձի ժամանակ նրանք դիմադրություն են ցույց տվել սահմանապահներին, ինչը սպառնում էր սահմանապահների կյանքին ու առողջությանը։ Սահմանախախտները կացին են կիրառել։ Ավելի ուշ նրանք մեքենայով փորձել են հարվածել սահմանապահին, ապա մեկնել Վրաստան։ Այս անօրինական գործողությունները և Հարավային Օսիայի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատումը կանխելու համար սահմանապահները նախազգուշական կրակոց են արձակել օդ և այն բանից հետո, երբ խախտողները չեն ենթարկվել օրինական պահանջներին, կրակ են բացել նրանց ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ։ Այսպես կոչված «սահմանը» խախտողներից մեկը ծանր վիրավորվել է և շտապ բուժօգնության համար տեղափոխվել վրացական կողմ, իսկ մյուսը ձերբակալվել է»։