Պապուաշվիլին սպառնացել է անջատել «ռուսական օրենք» տերմինն օգտագործող պատգամավորների խոսափողը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքը վերադարձնելու որոշմանը հաջորդել է խորհրդարանական ընդդիմության բողոքը։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սպառնացել է պատգամավորներին, որ «ռուսական օրենքը» օգտագործողի խոսափողը կանջատի։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Դուք ուզում եք ոչնչացնել ժողովրդավարությունը և խլել այս երկրի ապագան։ Եթե ուրախ ենք, որ Վրաստանի հավաքականը մասնակցում է Եվրոպայի առաջնությանը, ի՞նչ ենք ասելու այդ երիտասարդներին»,- լիագումար նիստում ասել է «Եվրոօպտիմիստներ» խմբի անդամ Խատիա Դեկանոիձեն։

«Քաղաքացիների» անդամ Ալեքսանդր Էլիսաշվիլին նշել է, որ «ռուսական օրենքը» ետ բերելը վիրավորանք է խորհրդարանի բոլոր անդամների և երկրի համար։ «Այդ օրենքը ռուսական է և բացականչական նշան»,- ասել է Էլիսաշվիլին։

Շալվա Պապուաշվիլին պատգամավորներին մեղադրել է «հակավրացական քարոզչության» մեջ և ասել, որ Վրաստանի խորհրդարանը «չի ընդունում ռուսական ոչ մի օրենք»։

«Ես կանջատեմ բոլորի խոսափողը, ովքեր կօգտագործեն «ռուսական օրենք» բառը։ Դադարեցրեք հակավրացական քարոզչությունը, մի ստեք վրաց ժողովրդին։ Անցյալ տարի հաջողվեց, բայց այս տարի չի հաջողվի։ Վերջացավ։ Այս սուտը, որը դուք ասացիք վրաց ժողովրդին անցյալ տարի, ավարտվեց։ Ինքներդ էլ գիտակցում եք, որ այլևս բարոյական իրավունք չունեք սա ասելու։ Այո, սա սուտ է, որ դուք ասում եք՝ վրացական օրենքը ռուսական օրենք անվանելով»,- ասել է Պապուաշվիլին և պահանջել Էլիսաշվիլիին հեռացնել դահլիճից։

Ալեքսանդր Էլիսաշվիլիի և խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի միջև վիճաբանություն է տեղի ունեցել ։ Այսօր Մդինարաձեի ճեպազրույցից հայտնի դարձավ, որ «Վրացական երազանքը» նախատեսում է մինչև գարնանային նստաշրջանի ավարտը ընդունել «ռուսական օրենքը»։ Օրենքի նախագծի տեքստը լինելու է նույնը, միայն «օտարերկրյա ազդեցության գործակալը» կփոխարինվի «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություն» տերմինով։

Ինչպես է խորհրդարանական ընդդիմությունը գնահատում ռուսական օրենքի վերադարձը

Խորհրդարանական ընդդիմության անդամները համաձայն են, որ «ռուսական օրենքի» ընդունումը կխոչընդոտի Վրաստանի եվրաինտեգրմանը։

Ալեքսանդր Էլիսաշվիլի («Քաղաքացիներ» կուսակցություն). «Սա չարիք է այս երկրի դեմ։ Մի անգամ արդեն տակն ու վրա եղավ այս երկրում ամեն ինչ, հիմա նորից ետ են բերում այս օրենքը։ Ասում ենք՝ մի արեք դա, դա ռուսական է։ Ասում են՝ ով ասի ռուսական է, վիրավորանք կլինի։ Չպետք է թույլ տանք ընդունել։ Ինչ ռուսական օրենք։ Խորհրդարանը չպետք է ընդունի այս օրենքը և վերջ։ Սուտ է խոսել այն մասին, որ հասարակական կազմակերպությունները ինչ-որ մութ փող են ստանում, նրանց ֆինանսավորումը 100 տոկոսով թափանցիկ է։ Կարծես թե ինչ-որ պարտավորություններ ունեն ռուսների դեմ, պարտավորեցնում են, այլապես տրամաբանական բացատրություն չկա։ Կոչ եմ անում նրանց, ովքեր նորմալ մարդիկ են այս երկրում, ովքեր ուզում են, որ այս երկիրը դառնա Եվրոպայի մաս, պատրաստվեք, մեզ շատ մեծ ոգևորություն ու քաշքշոց է սպասվում։ Չպետք է թույլ տանք ընդունել այս օրենքը»։

Ռոման Գոցիրիձե (խորհրդարանական «Եվրոօպտիմիստներ» խումբ). «Սա ուղղակի մերժում է Եվրամիությանը միանալուն։ Սրան նախորդել են այլ օրենքներ, այդ թվում՝ ընտրական օրենքի փոփոխությունը։ Փաստորեն, այս կառավարությունը որոշել է հրաժարվել երկրի ԵՄ անդամակցության գործընթացից՝ իշխանությունը պահպանելու դիմաց։ Այս իշխանությունը դավաճան է։

Անա Նացվլիշվիլի («Լելո» կուսակցություն). «Վրացական երազանքը» գիտակցում է, որ իր նավը խորտակվում է և, ինչպես բոլոր չար ու վնասակար ուժերը, որոշել է կուլ տալ ողջ երկիրը։ Սա ևս մեկ անգամ հաստատում է այն, ինչ մենք անընդհատ ասում էինք, որ այս քաղաքական ուժի խնդիրն այս երկիրը Եվրամիության անդամ դարձնելը չէ։ Կրեմլից նրանց միակ հանձնարարությունը այս երկիրը վերջնականապես Ռուսաստանին կցելն է»։

Անի Ծիթլիձե («Միացյալ ազգային շարժում»). «Իվանիշվիլիի կուսակցությունը համարձակվում է շրջանցել Վրաստանի քաղաքացիների կամքը, ովքեր մարտի բողոքի ակցիաների ժամանակ պայքարել են ռուսական այս օրենքի դեմ, և այս օրենքը կրկին վերադարձնել խորհրդարան։ Պատահական չէ, որ Իվանիշվիլիի կուսակցությունը մինչ ռուսական օրենսդրության փոփոխումը պահանջում էր վերացնել գենդերային քվոտաները և այսպիսով ևս մեկ անգամ հաստատեց, որ չի պատրաստվում կատարել մեր միջազգային գործընկերների պահանջներից որևէ մեկը։ Իվանիշվիլիի կուսակցությունն ու Վրաստանի եվրաինտեգրումն անհամատեղելի են։ Մեր պարտքն է պայքարել, որպեսզի ռուսական այս օրենքը չընդունվի խորհրդարանի կողմից»։

Բեքա Լիլուաշվիլի («Հանուն Վրաստանի» կուսակցություն). «Երբ առաջին անգամ նախաձեռնվեց ռուսական օրենքը, անտեսվեց մեր կողմից նախաձեռնված այլընտրանքային օրինագիծը՝ օկուպացված պետության՝ Ռուսաստանի ազդեցությունը բացահայտելու և սահմանափակելու մասին։ Ինչո՞ւ, որովհետև նրանց օրինագիծը ոչ մի կապ չունի թշնամական պետությունների, առաջին հերթին՝ Ռուսաստանի ազդեցությունը փաստացի սահմանափակելու հետ։ Դա այլ նպատակ ունի, և դա նոր քաղաքական գործիք ստեղծելն է «Երազանքի» ձեռքին, ով գալիք ընտրություններից այնքան վախեցած, իր քաղաքական զինանոցում ազդեցության նոր լծակներ է ստեղծում, բայց մոռանում է, որ հասարակությունը առաջին անգամ դա թույլ չտվեց։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):