Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին Թբիլիսիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որի համաձայն Վրաստանը կարող է դառնալ բանակցությունների հարթակ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
«Գրանադայում տեղի ունեցավ հանդիպում, և Եվրամիության հարթակում արձանագրվեցին սկզբունքները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ մեր և Եվրամիության տեսանկյունից: Հիմա հասկանալի է, որ Բրյուսելում, երբ մենք հանդիպենք, խոսակցությունը պետք է տեղի ունենա այս սկզբունքների շրջանակում, որը, ես չեմ ասի, որ համապատասխանում է միայն Հայաստանի Հանրապետության շահերին: Հայաստանի Հանրապետությունն ընդունել է դա և, իմիջիայլոց, Ադրբեջանն էլ է ընդունել: Եվ հիմա, երբ քննարկում ենք Բրյուսելում հանդիպելու հարցը, որտեղ, ըստ էության, շրջանակ ունենք ընդգծելու, և երբ Ադրբեջանը փորձ է անում այլ հարթակ առաջարկել, դա կարող է մեզ մոտ մեկնաբանվել, որ Ադրբեջանն այլ հարթակ տեղափոխելով՝ ուզում է արդեն իսկ պայմանավորված սկզբունքները չեզոքացնել»,- հայտարարել է Փաշինյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ըստ նրա՝ խորանում է մտահոգությունը, որ այս գործընթացի թաքնված պլանը կարող է լինել ուժի կիրառմամբ, նոր պատերազմով, նոր էսկալացիայով ամեն ինչ ավարտելը։
«Մենք դեմ չենք որևէ խոսակցության, բայց մենք դեմ ենք այն տրամաբանությանը, որը մեզ դուրս կբերի արդեն իսկ պայմանավորված սկզբունքների շրջանակից»,- ասել է Փաշինյանը։
Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Վրաստանի ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին «ամենաճիշտ ընտրությունն է», և եթե Հայաստանը համաձայնի, «Ադրբեջանն անմիջապես կսկսի երկկողմ և եռակողմ հանդիպումներ անցկացնել Վրաստանում»։
«Մենք զրույց ունեցանք Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման մասին։ Անցյալ ամիս մենք վերականգնեցինք ողջ երկրի ինքնիշխանությունը, և այսօր պետք է ակտիվորեն աշխատենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ։ Հուսով եմ, որ մենք կհասնենք դրան և դրանով մենք կստեղծենք քաղաքական միջավայր և իրավիճակ Հարավային Կովկասում, որտեղ տեղի կունենա եռակողմ համագործակցություն՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներգրավմամբ»,- ասել է Ալիևը։
