«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ Եվրամիության 27 անդամ երկրների դեմարշի հայտարարությունը Վրաստանի կառավարությանը, որը տեղի է ունեցել Ռուսաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման պատճառով, նշանակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
«Այս այսպես կոչված դեմարշով փաստացի պահանջում են մեր կողմից պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, ինչը սկզբունքորեն կարելի է ասել, որ որոշակի անակնկալ էր այս ողջ ընթացքում։
Ե՛վ ընդդիմությունը, այդ թվում՝ արմատական ընդդիմությունը, և՛ մեր գործընկերները պնդում էին, որ նրանք չեն պահանջում պատժամիջոցներ սահմանել, բայց հիմա մենք տեսանք այլ մոտեցում։
Պատժամիջոցների վերաբերյալ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ մենք պատժամիջոցներ չենք կիրառում Ռուսաստանի Դաշնության դեմ՝ կրկին երկու հիմնական պատճառով. Նախ, իհարկե, պատժամիջոցների կիրառումը լուրջ քայլ կլիներ դեպի էսկալացիա, և իհարկե մենք չենք կարող թույլ տալ, որ էսկալացիան խորանա։ Մենք պետք է պաշտպանենք մեր երկրի և մեր ժողովրդի անվտանգությունը։ Երկրորդ՝ տնտեսական տեսակետից պատժամիջոցները ամենածանր հետևանքները կունենային մեր, մեր երկրի ու մեր ժողովրդի համար։ Երբ ուրիշի նկատմամբ պատժամիջոցներ ես կիրառում, նպատակը պետք է լինի նրան պատժելը, իսկ երբ պատժում ես սեփական երկրին ու ժողովրդին՝ պատժամիջոցներ կիրառելով, սա սովորական աբսուրդ է»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Խորհրդարանի լիագումար նիստում ելույթի ժամանակ «Վրացական երազանքի» նախագահը պատասխանել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, ով մայիսի 26-ի միջոցառմանը քննադատել էր կառավարությանը ռուսամետ քաղաքականության համար և հարցրել՝ «Մի՞ թե մեր արժանապատվությունը 200 կամ 300 միլիոնով է վաճառվում»։
«Մի քանի օր առաջ մեր քաղաքացիներից մեկը նշեց, թե 200-300 միլիոնով արժանապատվություն եք վաճառում։ Նման հարց է տրվել։ Իհարկե, նախ, բնականաբար, արժանապատվությունը չի վաճառվում ոչ 200-300 միլիոնով, ոչ էլ 200-300 միլիարդով, և դա պետք է ընդգծել։ Սա մեր կառավարության մոտեցումն է՝ ի տարբերություն նախորդ իշխանությունների։ Երկրորդ՝ երբ խոսում ենք թվերի մասին, խոսքը ոչ թե 200-300 միլիոնի մասին է, այլ շատ ավելիի մասին։ Տնտեսագետների հաշվարկներով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ առաջին տարում մեր տնտեսությունը կկորցներ առնվազն 10 տոկոս, այսինքն՝ կունենայինք առնվազն 10 տոկոս տնտեսական անկում, իսկ հոռետեսական սցենարի դեպքում դա կարող էր լինել մինուս 18%, ինչը ֆինանսական առումով նշանակում է հետևյալը՝ մեր երկրի տնտեսությունը կկորցներ 2,5 մլրդ դոլարից մինչև 4,5 մլրդ դոլար։ Խոսքը մեր երկրի համար աղետալի հետևանքների մասին է, Ռուսաստանի Դաշնությանը հասցված տնտեսական և քաղաքական վնասը զրոյական կլիներ, բայց մեզ համար ամենածանրը կլիներ տնտեսական վնասը։ Հարց պետք է տալ՝ ո՞վ էր մեզ փոխհատուցելու այս գումարը։
Եկեք հարցնենք ժողովրդին։ Գուցե մարդիկ համաձայնեն կորցնել այս 2,5-4,5 միլիարդ դոլարը։ Եկեք հարցնենք մարդկանց, օրինակ՝ Աջարիայի մեր քաղաքացիները ուզում են պարտքեր թողնել իրենց երեխաներին, ընդունել ամենածանր տնտեսական հետևանքները, իրենց երեխաների համար ընտրել Մամուկա Խազարաձեի պարտքերը, ով այսօր այդքան ակտիվորեն պատժամիջոցներ է պահանջում Ռուսաստանի Դաշնության դեմ։ Նաև, եկեք հարցնենք Կախեթիի գյուղացիներին՝ արժե՞ արդյոք, որ նրանք թողնեն ամբողջ տարվա եկամուտը, փչացնեն բերքը և վարկեր թողնեն սեփական երեխաներին։ Ավելի քան 200 հազար աշխատատեղ կվերանար առաջին տարում, եթե պատժամիջոցներ կիրառվեին»,- ասել է Կոբախիձեն։
Մայիսի 29-ին Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին Եվրամիության 27 անդամ երկրների անունից դեմարշ է փոխանցել Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիին։ Հերչինսկիի խոսքով, դեպի Ռուսաստան ուղիղ չվերթների վերականգնումը հակասում է ԵՄ բոլոր անդամների միաձայն որոշմանը` ուղիղ թռիչքներ չունենալ դեպի Ռուսաստան կամ Ռուսաստանից և թույլ չտալ ռուսական ինքնաթիռներին թռչել իրենց տարածքով։ ԵՄ դեսպանի խոսքով, ճիշտ է, ուղիղ չվերթների վերականգնումը Ռուսաստանի միակողմանի որոշումն էր, սակայն դրա համար անհրաժեշտ էր նաև Վրաստանի կառավարության համաձայնությունը։
Այս թեմայով՝
ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում միանալ ավիացիայի ոլորտում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին