Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ԵՄ անդամ 27 երկրների անունից դեմարշ է փոխանցել Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիին։ Դեմարշը վերաբերում է Վրաստանի կառավարության համաձայնությանը՝ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնման հարցում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
Դավիթաշվիլիի հետ հանդիպումից հետո Հերչինսկին ասել է, որ շատ բաց ու անկեղծ զրույց են ունեցել։
«Ինձ հանձնարարվել էր Վրաստանի կառավարությանը փոխանցել Եվրամիության դիրքորոշումը, որը համաձայնեցվել է Եվրամիության 27 մայրաքաղաքների կողմից Բրյուսելում։ Ինձ ուղեկցում էին ԵՄ բոլոր դեսպանները, որոնք ներկայացված են Թբիլիսիում։
Մենք հայտնել ենք, որ ցավում ենք դեպի Ռուսաստան ուղիղ չվերթերի վերաբերյալ Վրաստանի կառավարության որոշման համար, որ այդ որոշումը հակասում է ԵՄ անդամ բոլոր 27 երկրների միաձայն որոշմանը` ուղիղ թռիչքներ չունենալու Ռուսաստանից և դեպի Ռուսաստան, թույլ չտալու ռուսական ինքնաթիռներին թռչել ԵՄ անդամ երկրների տարածքով:
Մենք նաև մտահոգություն հայտնեցինք, որ դա հակասում է Ռուսաստանին մեկուսացնելու և ճնշելու մեր վճռականությանը, որպեսզի վերջինս փոխի իր վարքագիծը, երբ խոսքը վերաբերում է դաժան, ագրեսիվ պատերազմին, որը Ռուսաստանը շարունակում է վարել Ուկրաինայում», - ասել է ԵՄ դեսպանը։
Նրա խոսքով, ճիշտ է, Վրաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը Ռուսաստանի միակողմանի որոշումն էր, սակայն դրա համար անհրաժեշտ էր նաև Վրաստանի կառավարության համաձայնությունը։
«Վրացական կողմը, փոխվարչապետը բերեցին բոլոր այն փաստարկները, որոնք մենք արդեն լսել ենք այն մասին, որ Վրաստանի կառավարությունը թույլ չի տա օգտագործել պատժամիջոցների տակ գտնվող ավիաընկերությունները, ոչ էլ Արևմուտքում արտադրված ինքնաթիռները, բայց, ցավոք, դա բացակայում է ավելի մեծ քաղաքականությունից․ հիշեցնեմ, որ Եվրամիությունը համատեղ որոշում է կայացրել արգելել Ռուսաստանից և դեպի Ռուսաստան բոլոր թռիչքները և բոլոր տեսակի ռուսական ինքնաթիռների թռիչքները Եվրամիության տարածքով։
Սա շատ կարևոր քայլ է ԵՄ անդամ 27 երկրների և այլ գործընկեր երկրների կողմից՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու և Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի վարքագիծը փոխելու համար»,- ասել է Հերչինսկին։
Հարցին, թե արդյոք Դեմարշը կազդի Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալուն, դեսպանն ասել է, որ դժվարանում է այդ հարցին պատասխանել. «Ակնհայտ է, որ սա իրադարձությունների դրական զարգացում չէ, մեր կարծիքով, բայց Եվրամիության անդամ 27 երկրները պետք է դատեն, թե դա ինչպես և ինչ ազդեցություն կունենա Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտման վրա։
Լրագրողները Պավել Հերչինսկիին հարց են ուղղել նաև պատժամիջոցների մասին։ Ինչպես նշել է դեսպանը, ինքը տեղեկություն չունի, որ Եվրամիությունում որևէ քննարկում կա Վրաստանի կառավարության դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։
Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է 2019 թվականի հունիսի 21-ին Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթները արգելելու մասին ընդունած որոշումը։ Նրա հրամանագրով չեղարկվել է Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը։ Վրաստանի կառավարությունը ողջունել և դրական է գնահատել Պուտինի այս որոշումները։ Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը կարճ ժամանակահատվածում թույլտվություն է տվել ռուսական երկու ավիաընկերությունների՝ Վրաստանում գործունեություն ծավալելու համար։
Մոսկվա-Թբիլիսի առաջին չվերթն իրականացրել է ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը մայիսի 19-ին, իսկ վրացական Georgian Airways ընկերությունը մայիսի 20-ից չվերթներ է իրականացնում Մոսկվայի ուղղությամբ։ Հունիսից ռուսական մեկ այլ՝ Red Wings ավիաընկերությունը կիրականացնի Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա չվերթերը։
Որոշ քաղաքացիներ և քաղաքական գործիչներ դեմ են Ռուսաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցությանը, քանի որ կարծում են, որ դա նշանակում է մերձենալ Ռուսաստանի հետ և կորցնել ռազմավարական գործընկերներին։ Հակառակորդների թվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով, ի նշան բողոքի, բոյկոտել է Georgian Airways ավիաընկերությունը՝ Մոսկվա թռիչքների պատճառով և պահանջել ՌԴ քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ մտցնել։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բազմիցս ասել է, որ օդային տրանսպորտը տնտեսական և առևտրային հարաբերությունների մաս է կազմում, և Վրաստանը տնտեսական պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ Ռուսաստանին պատժամիջոցներ սահմանելու դեպքում Վրաստանի տնտեսությունը կփլուզվի։
Այս թեմայով՝