Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիափոխադրումների վերականգնումից հետո Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Թբիլիսի է թռչել առաջին ինքնաթիռը։ Ըստ քարոզչական «Ռիա Նովոստի»-ի՝ «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռում է նաև «վրացական պատվիրակությունը»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Մոսկվա-Թբիլիսի չվերթով ժամանում են ռուսամետ քաղաքական գործիչ, «Սոցիալիստական Վրաստանի ժողովրդական շարժման» նախագահ Վալերի Կվարացխելիան, նախկին պատգամավոր, վրաց-ռուսական հասարակական կենտրոնի տնօրեն Դիմիտրի Լորթքիփանիձեն և «Համերաշխություն հանուն խաղաղության» կազմակերպության նախագահ Մերաբ Ճիքաշվիլին:
«Իմ անունից, իմ կազմակերպության անունից, Վրաստանի քաղաքացիների զգալի մասի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ այս հրամանագիրը ստորագրելու և այն հաստատելու համար։ Ամենակարևորն այն է, որ դա ժողովրդի խնդրանքն էր, և մենք լավ գիտենք այս ստորագրության կարևորությունը»,- ասում է Ճիքաշվիլին։
«Մայիսի 19-ին, ժամը 13:50-ին, Թբիլիսիի օդանավակայանում վայրէջք կկատարի պատմական ինքնաթիռը՝ A 4851 չվերթով: Մեր սիրելի հայրենակիցների հետ միասին այս առաջին թռիչքը կիրականացնեն պատվիրակության անդամները, որոնց դիվանագիտական քրտնաջան աշխատանքը տվել է իր պտուղները: Այսուհետ, ուրախ թռչեք առանց վիզայի և ուղիղ չվերթներով»,- սոցիալական ցանցում գրել է Վալերի Կվարացխելիան:
Գործարար Մամուկա Փիփիան նշում է, որ այժմ Ռուսաստանում վրացի մասնագետների պակաս չի լինի, հատկապես ռեստորանային և շինարարական բիզնեսում. «Մենք շատ դրական փոփոխություններ ենք ակնկալում։ Վերականգնելով Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցությունը՝ բիզնեսը մեծ օգուտ կստանա»։
«Azimuth Airlines»-ը ռուսական առաջին ավիաընկերությունն է, որին Պուտինի հրամանագրի հրապարակումից հետո Վրաստանի կառավարությունը թույլտվություն է տվել ուղիղ չվերթներ իրականացնել Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա երթուղով։
Ռուսական ավիաընկերությանը Վրաստանում կսպասարկի Վալերի Կվարացխելիայի որդու ընկերությունը՝ «Աերո Հենդլինգ Ջորջիա» (Aero Handling Georgia) ՍՊԸ-ն։ Ընկերությունը գրանցվել է Հանրային ռեգիստրի ազգային գործակալության կողմից ընդամենը մեկ ամիս առաջ՝ 2023 թվականի ապրիլի 21-ին։ Նրա տնօրենն ու բաժնետոմսերի 60%-ի սեփականատերը Դավիթ Կվարացխելիան է։
Մոսկվայից առաջին չվերթին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կդիմավորեն բողոքի ցույցով: Ինչպես ասել է ընդդիմադիր «Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան, քաղաքացիները հավաքվելու են Առաջին Հանրապետության հրապարակում և ավտոշարասյունով շարժվելու են դեպի օդանավակայան։
2023 թվականի մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է արձակել Վրաստանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին, որը դադարեցվել էր գրեթե չորս տարի առաջ։ Բացի չվերթների վերսկսումից, վերացվել է 2000 թվականից գործող վիզային ռեժիմը. մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածք մուտք գործել առանց վիզայի։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ողջունել է Պուտինի այս որոշումները, իսկ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ սա ռուսական հերթական սադրանք է, որը մեծ մարտահրավերի առաջ է կանգնեցնում Վրաստանի կառավարությանը։ Նրա խոսքով, քանի որ Ռուսաստանը ագրեսոր է ողջ աշխարհի համար և վրացական տարածքների օկուպանտն է, նման ժեստը ժամանակավրեպ է և անընդունելի։ Զուրաբիշվիլին պահանջել է նաև Ռուսաստանի քաղաքացիների համար 3-ամսյա վիզային ռեժիմ սահմանել։