«Դրական է և ողջունելի». Ղարիբաշվիլին՝ Պուտինի որոշման մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դրական է գնահատում և ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղարկելու վերաբերյալ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Առանց վիզայի ռեժիմով, Ռուսաստանի Դաշնության որոշման համաձայն, մեր քաղաքացիները Ռուսաստան մեկնելու համար այլևս վիզաների կարիք չեն ունենա։ Մեզ բազմիցս ասել են, և դա փաստ է, որ Ռուսաստանում ունենք մեկ միլիոն էթնիկ վրացի, նրանք այստեղ ունեն ընտանիքի անդամներ, հարազատներ, բարեկամներ, և, իհարկե, շատ կարևոր է հեշտացնել նրանց տեղաշարժը, ճանապարհորդությունը, ժամանումը և այլն:

Ուզում եմ բոլորին ասել, որ սա, իհարկե, մարդասիրական տեսանկյունից շատ դրական, ողջունելի որոշում էր։ Ամեն ինչ և յուրաքանչյուր որոշում, որը կհեշտացնի մեր քաղաքացիների կյանքը, տեղաշարժը և բիզնեսով զբաղվելը, անկասկած, դրական է և ողջունելի»,- լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիափոխադրումների վերականգնմանը, վարչապետի խոսքով, թռիչքներ կիրականացնեն միայն պատժամիջոցների չենթարկված ավիաընկերություններն ու ինքնաթիռները։

«Ռուսաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցություն ունեն... Մի քանի մեծ, խոշոր երկրների անուն կտամ՝ Չինաստանը՝ գերտերություն, Թուրքիան՝ մեր բարեկամը, հարևան երկիր և մեծ տնտեսություն ունեցող երկիր, ՆԱՏՕ-ի անդամ, որն արդեն ունի Եվրամիության թեկնածուի կարգավիճակ: Էմիրություններ, Իսրայելը, որն Ամերիկայի թիվ մեկ ռազմավարական գործընկերն է և իսկապես օրինակելի է ինձ համար շատ առումներով, քանի որ նրանք միշտ հետևում և իրականացնում են իրենց ազգային քաղաքականությունը բոլոր պետությունների նկատմամբ: Հարևանությամբ՝ Ադրբեջանը և Հայաստանը։

Մենք տեսանք, որ ընկերություններն արդեն հայտնել են թռիչքներ սկսելու և իրականացնելու իրենց պատրաստակամությունը։ Մեր դիրքորոշումը միանշանակ է՝ բնականաբար, պատժամիջոցների տակ գտնվող ինքնաթիռներով թռիչքներ չեն իրականացվելու։ Սա տեղի կունենա միայն պատժամիջոցների չենթարկված ընկերություններով և ինքնաթիռներով: Կարծում եմ՝ դրանում խնդիր չկա։

Երբ ես Ադրբեջանում էի, մեր բարեկամ նախագահ Ալիևն ինձ տնտեսության մասին խոսելիս ասաց, որ շաբաթական 130 չվերթ է կատարվում, Իսրայելում՝ 100-ից ավելի և այլն։ Ես ուզում եմ հանգստացնել մեր ընկերներին, իրական ընկերներին Եվրոպայում և ամենուր՝ սա տնտեսական և առևտրային հարաբերություններ են։ Մենք ի սկզբանե ասել ենք՝ ուկրաինական պատերազմից, այս աղետից ի վեր, որ մենք տնտեսական պատժամիջոցներ չենք սահմանի Ռուսաստանի դեմ, քանի որ դա մեծ դժվարությունների մեջ կդնի մեր քաղաքացիներին և կվնասի մեր բիզնեսին։

Մեր կառավարության շնորհիվ է, որ Ռուսաստանի հետ առևտուրը վերականգնվել է։ Դրան էր ձգտում նախորդ իշխանությունը, ամեն ինչ արեցին, նախկին նախագահ Սաակաշվիլին անձամբ հանդիպեց ռուս զբոսաշրջիկներին։ Երբ մեզ հայտնի դարձավ այս որոշումը, մենք երեկ և նախկինում բազմաթիվ հայտարարություններ լսեցինք, բայց ոչ մի քայլ չձեռնարկվեց, բնականաբար, քննարկեցինք թիմում, վերլուծեցինք և ասացինք, որ պատժամիջոցների չենթարկված ինքնաթիռներով թռիչքները, շատ պարզ ասած, առևտրատնտեսական հարաբերությունների բաղկացուցիչ մաս են։ Ռուսաստանի հետ մեր առևտուրը կազմում է առավելագույնը մեկ միլիարդ դոլար։ Ի՞նչ է կատարվում Եվրոպայի դեպքում։ Այն, ինչ Եվրամիությունը առևտուր է անում Ռուսաստանի հետ չորս օրում, մեր երկիրը առևտուր է անում ամբողջ տարվա ընթացքում։ Եվրամիությունը, որը հավանություն չէր տալիս այդ թռիչքներին, Ռուսաստանի հետ առևտրին ու տնտեսությանը... Անցյալ տարի 270 միլիարդ դոլար, գրեթե 300 միլիարդ դոլար, անցած տարի դաժան պատերազմի ժամանակ գնացել է Ռուսաստան՝ զուտ եկամուտների տեսքով՝ Եվրամիության բյուջեից»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

2000 թվականից գործող Վրաստանի հետ միակողմանի վիզային ռեժիմը Վլադիմիր Պուտինի հրամանագրով վերացվել է։ Մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները կկարողանան Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործել և մնալ առանց վիզայի [ամեն 180 օրից 90 օրը] դիվանագիտական, ծառայողական, մասնավոր, բիզնես, զբոսաշրջային, հումանիտար նպատակներով, ինչպես նաև կարճաժամկետ ուսման համար: Բացի այդ, Ռուսաստանի և Վրաստանի միջև կվերականգնվի ուղիղ օդային հաղորդակցությունը, որը դադարեցվել էր 2019 թվականի հուլիսից։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն չեղարկել է երեք տարի առաջ իր քաղաքացիներին Վրաստան մեկնելուց զերծ մնալու հանձնարարականը։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ի տարբերություն Իրակլի Ղարիբաշվիլիի, այլ կարծիք ունի: Նրա խոսքով, քանի որ Ռուսաստանը ագրեսոր է ողջ աշխարհի համար և վրացական տարածքների օկուպանտն է, նման ժեստը ժամանակավրեպ է և անընդունելի։ Նա Պուտինի որոշումը հերթական ռուսական սադրանք է որակել, որը, ըստ նրա, մեծ մարտահրավեր է Վրաստանի կառավարության համար։

 

Այս թեմայով՝

ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում միանալ ավիացիայի ոլորտում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին

Տարօրինակ է ողջույնի խոսքեր լսել մի ռեժիմի ժեստի մասին, որը օկուպացրել է ձեր հողերը. Դեգնան

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։