ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում միանալ ավիացիայի ոլորտում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Եվրոպական հանձնաժողովը Վրաստանի իշխանություններին կոչ է անում միանալ Ռուսաստանի դեմ ավիացիայի ոլորտում կիրառված միջազգային պատժամիջոցներին։ Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի մամուլի խոսնակ Պիթեր Ստանոն։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մենք, իհարկե, դիտարկել ենք Ռուսաստանի իշխանությունների որոշումը՝ դեպի Վրաստան ուղիղ չվերթների արգելքը վերացնելու մասին։ Այս համատեքստում պետք է հիշել, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական ագրեսիայի պատճառով, Եվրոպական միությունը և մի շարք միջազգային գործընկերներ և այլ երկրներ պատժամիջոցներ են կիրառել ռուսական ավիացիոն հատվածի դեմ։

Մենք չենք թույլատրում թռիչքներ դեպի Ռուսաստան, Ռուսաստանից կամ նրա վրայով: Մենք կոչ ենք անում Վրաստանին, որը հավակնում է դառնալ Եվրամիության թեկնածու երկիր, միանալ ավիացիայի ոլորտում Ռուսաստանի դեմ Եվրամիության և այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին և զգոն լինել պատժամիջոցները շրջանցելու հնարավոր փորձերի նկատմամբ», - ասել է Պիթեր Ստանոն:

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել նաև անվտանգության խնդրի վրա և նշել, որ Վրաստանը չպետք է թույլ տա, որպեսզի անվտանգության խնդիրներ ունեցող ռուսական ինքնաթիռները մտնեն իր տարածք։ Ըստ Պիթեր Ստանոյի, անվտանգության խնդրի վերաբերյալ մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ի քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը. «Պատժամիջոցների պատճառով ռուսական օդանավերի 95%-ը չի կարող թարմացնել կամ կատարելագործել ինքնաթիռները, ինչը անհրաժեշտ է միջազգային տեխնիկական և անվտանգության չափանիշների պահպանման համար: Այնպես որ սա նույնպես շատ կարևոր հարց է»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելուն, ապա, ինչպես նշել է Պիտեր Ստանոն, Եվրոպական հանձնաժողովն այս հարցում շատ բան չունի ասելու, քանի որ Վրաստանի քաղաքացիներն են որոշում՝ օգտվելու են առանց վիզայի ռեժիմից, թե ոչ։

Մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները կկարողանան Ռուսաստանի տարածք մուտք գործել առանց վիզայի։ 2000 թվականից միակողմանի սահմանված վիզային ռեժիմը Վլադիմիր Պուտինի հրամանագրով վերացվում է։ Բացի այդ, Ռուսաստանի և Վրաստանի միջև կվերականգնվի ուղիղ օդային հաղորդակցությունը, որը դադարեցվել էր 2019 թվականի հուլիսից։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլին ասել է, որ Վրաստանը կընդունի միայն այն ռուսական ավիաընկերությունները և ինքնաթիռները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հերթական անգամ հայտարարել է, որ Վրաստանը չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Նրա խոսքով՝ ուղիղ չվերթների վերականգնումը Վրաստանի քաղաքացիների օգտին ընդունված որոշում է։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։