Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլին Ռուսաստանի կողմից Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ ասել է, որ Վրաստանը կընդունի միայն պատժամիջոցների չենթարկված ռուսական ավիաընկերությունները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Փոխնախարարի տեղեկություններով՝ այս փուլում ուղիղ չվերթ իրականացնելու հարցով Ռուսաստանի իշխանությունները կամ որևէ ընկերություն Վրաստանին չեն դիմել։
«Այսօր Ռուսաստանի Դաշնությունից ուղիղ չվերթներ են իրականացվում մի շարք երկրներ՝ ներառյալ Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան։ Մյուս կողմից, մենք ցանկանում ենք շատ հստակ արտահայտել մեր դիրքորոշումը, որ Վրաստանում ոչ մի ավիաընկերություն և ոչ մի օդանավ չի գործի, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել։
Ինչ վերաբերում է պատժամիջոցների չենթարկված ավիաընկերություններին ու օդանավերին, ապա նրանք, անշուշտ, հնարավորություն կունենան ուղիղ ավիափոխադրումներ իրականացնել Վրաստանի ուղղությամբ։ Մենք վստահ ենք, որ այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենա եվրոպական ընտանիքի անդամ լինելու մեր հստակ ընտրության վրա, քանի որ Վրաստանը չի ընդունի պատժամիջոցների ենթարկված ավիաընկերությունները և օդանավերը»,- լրագրողներին ասել է Քվրիվիշվիլին։
Նրա խոսքով, ուղիղ չվերթների վերականգնումը զգալիորեն կհեշտացնի Ռուսաստանում բնակվող մինչև մեկ միլիոն Վրաստանի քաղաքացիների կապը հայրենիքի հետ.
«Ռուսաստանի հետ մենք չենք սահմանափակել ցամաքային երթևեկությունը։ Ամեն օր, հարյուրավոր և գուցե հազարավոր մեքենաներ են անցնում ռուս-վրացական սահմանով։ Որոշ ժամանակ մեր երկրի բնակիչները ստիպված էին իրենց հայրենիք մեկնել երրորդ երկրով և օգտվելով ցամաքային սահմանից, ինչը, բնականաբար, էական ազդեցություն ունեցավ նրանց ճանապարհածախսի վրա և բավականին թանկ ծառայություն էր։ Իհարկե, ուղիղ չվերթները կօգնեն մեր երկրի բնակչությանը կապ հաստատել հայրենիքի հետ»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին հրամանագիր է ստորագրել, որով չեղյալ է հայտարարվել 2019 թվականի հունիսի 21-ին Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիաչվերթների արգելքը։ Բացի այդ, Պուտինի որոշմամբ, մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիներն Ռուսաստան մուտք գործելու համար այսուհետ վիզա ստանալու կարիք չեն ունենա։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ ավիաընկերությունները ռուսական արտադրության ինքնաթիռներով շաբաթական 7 ուղիղ չվերթ կիրականացնեն Մոսկվա-Թբիլիսի և Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ողջունել է Պուտինի որոշումը, իսկ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այն գնահատել է որպես ռուսական հերթական սադրանք։ Նրա խոսքով, քանի որ Ռուսաստանը ագրեսոր է ողջ աշխարհի համար և վրացական տարածքների օկուպանտն է, նման ժեստը ժամանակավրեպ է և անընդունելի։ «Վրաստանի արժանապատվությունը պաշտպանելու համար է, որ մենք, ի տարբերություն բոլորի, նոր հարաբերություններ չսկսենք Ռուսաստանի հետ, ինչը կդժվարացնի մեզ համար ամեն ինչ, նույնիսկ մեր երկիրը՝ պատժամիջոցներից խուսափելու մեղադրանքներից պաշտպանելու համար։ Այսօր Վրաստանի կողմից նման վտանգ չկա, բայց մենք չպետք է այնպիսի իրավիճակ ստեղծենք, որ այդ մեղադրանքներն ավելի ուժեղանան, և մենք այլևս չկարողանանք պաշտպանվել»,- ասել է Զուրաբիշվիլին։
Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստանի սահմանը հատել է Ռուսաստանի 1 459 541 քաղաքացի, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 401 տոկոսով։
Վրաստանի բնակչության մասին Սաքստատի զեկույցի համաձայն՝ 2022 թվականին ներգաղթյալների թիվն աճել է 142,9%-ով և կազմել 179 778 մարդ։ Ներգաղթյալներից 54 405-ը եղել են Վրաստանի, իսկ 62 304-ը՝ Ռուսաստանի քաղաքացիներ։