«Շատ տարօրինակ է ողջույնի խոսքեր լսել մի ռեժիմի, արյունոտ ռեժիմի ժեստի մասին, որն Ուկրաինայում անում է այն, ինչ արեց Վրաստանում ընդամենը 15 տարի առաջ և շարունակում է օկուպացված պահել ձեր հողերը»,- այսպես է պատասխանել Վրաստանում ԱՄՆ դեսպանը Ռուսաստանի և Վրաստանի միջև 2019 թվականին դադարեցված օդային հաղորդակցության վերականգնման մասին հարցին:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Ըստ Քելի Դեգնանի՝ ԱՄՆ-ը չի կարող խոսել այն մասին, թե արդյոք թռիչքների վերսկսումը կազդի Վրաստանի՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի վրա, սակայն հարցեր են առաջանում, թե ինչու է Պուտինը դա արել Վրաստանի հանդեպ։
«Վստահ եմ, որ ոչ ոք չի հավատում, որ նրան հետաքրքրում է վրացի ճանապարհորդների հարմարավետությունը։ Մենք տեսել ենք, որ Պուտինը օգտագործում էր երկրում ռուսների ներկայությունը՝ միջամտելու նրա գործերին։ Կարծում եմ, շատ վրացիներ արդեն անհանգստացած են անցյալ տարի հարյուր հազարավոր Ռուսաստանի քաղաքացիների Վրաստան ժամանումով, և այժմ մենք ռուսական զբոսաշրջության գործակալությունից լսում ենք, որ այս ուղիղ չվերթների արդյունքում կարող է ևս մեկ միլիոն մարդ ժամանել։ Այնպես որ կարծում եմ՝
եթե պարոն Պուտինը ցանկանար ցույց տալ, որ մտածում է Վրաստանի մասին, ռուսական զորքերը դուրս կբերեր Աբխազիայից և Ցխինվալիից: Նա կկատարեր 2008 թվականի հրադադարի պայմանագրով ստանձնած պարտավորությունները և կհրաժարվեր Աբխազիայի և Ցխինվալիի ճանաչումից։ Սա կլիներ այն ազդանշանը, որ վրացիները, կարծում եմ, կգնահատեին որպես իրական, անկեղծ ժեստ։
Հիշենք, որ սա այն երկիրն է, որը 2008-ին ներխուժել է Վրաստան, 1989-ին փորձել է ճնշել Վրաստանի ազատությունը, 1979-ին՝ լռեցնել վրաց լեզուն և դարեր շարունակ պղծել վրացական եկեղեցիները ողջ երկրում։ Սա մի երկիր է, որը հարձակվում է Ուկրաինայի վրա այնպես, ինչպես 15 տարի առաջ հարձակվեց Վրաստանի վրա՝ թիրախավորելով տները, դպրոցները, հիվանդանոցները և երեխաներին, առևանգելով երեխաներին իրենց ընտանիքներից»,- ասել է Ամերիկայի դեսպանը։
Ըստ Քելի Դեգնանի՝ այսօրվա և 2019 թվականի իրավիճակի էական տարբերությունն այն է, որ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։
«Կրկնեմ, որ Ռուսաստանը ապակայունացրել է ողջ տարածաշրջանը իր չարդարացված, դաժան պատերազմով, որի նպատակն է միայն գրավել ուկրաինական տարածքը և ոչնչացնել ուկրաինական ինքնությունը։ Այդ ժամանակից ի վեր սա էական փոփոխություն է: Մյուս կարևոր դետալն այն է, որ Վրաստանը կախված չէ ռուսական զբոսաշրջությունից և ռուսական բիզնեսից, ինչպես 2019 թվականին էր: Արգելքի սահմանումից ի վեր մենք տեսել ենք այցելուների մեծ հոսք բազմաթիվ այլ երկրներից։ Վրաստանը չպետք է հույսը դնի և չպետք է նորից կախվածության մեջ ընկնի Ռուսաստանից: Դա Ռուսաստանին տալիս է վտանգավոր լծակներ ձեր տնտեսության հանդեպ, և մենք շատ այլ երկրների օրինակով տեսել ենք, թե ինչպես Ռուսաստանը դա կօգտագործի ձեր երկրի դեմ, երբ ցանկանա»,- ասել է ԱՄՆ դեսպանը:
2000 թվականից Վրաստանի հետ գործող միակողմանի վիզային ռեժիմը Վլադիմիր Պուտինի հրամանագրով չեղարկվում է։ Վրաստանի քաղաքացիները մայիսի 15-ից առանց վիզայի սահմանային անցակետերով կարող են մուտք գործել և մնալ ՌԴ տարածք՝ դիվանագիտական, ծառայողական, մասնավոր, գործնական, զբոսաշրջային, հումանիտար նպատակներով, ինչպես նաև կարճաժամկետ ուսման համար: Բացի այդ, կվերականգնվի ուղիղ օդային հաղորդակցությունը Ռուսաստանի և Վրաստանի միջև, որը դադարեցվել էր 2019 թվականի հուլիսից։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն չեղարկել է երեք տարի առաջ իր քաղաքացիներին Վրաստան մեկնելուց զերծ մնալու հանձնարարականը։
Վրաստանի կառավարության և խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչները ողջունել են Պուտինի որոշումը։ Ինչպես ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն, օգուտներն առաջին հերթին կտեսնեն Վրաստանի քաղաքացիները։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին նույնպես հարցը տեսնում է «մարդասիրական պրիզմայից», ով ասել է, որ «այդ որոշումը ողջունելի է ցանկացած պատասխանատու կառավարության համար»։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այլ կարծիքի է: Նրա խոսքով, քանի որ Ռուսաստանը ագրեսոր է ողջ աշխարհի համար և վրացական տարածքների օկուպանտն է, նման ժեստը ժամանակավրեպ է և անընդունելի։ Նա Պուտինի որոշումը հերթական ռուսական սադրանք է որակել, որը մեծ մարտահրավեր է Վրաստանի կառավարության համար։
Այս թեմայով՝
ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում միանալ ավիացիայի ոլորտում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին