Արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ողջունում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում բնակվող Վրաստանի քաղաքացիների համար այս քայլը կապված է շատ կարևոր խնդիրների լուծման հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Ինչ վերաբերում է հարցի հումանիտար տեսանկյունին, թե ինչպես է այս հարցին նայում մեր իշխանությունը. մենք բազմիցս ասել ենք և միշտ խոսում ենք այն մասին, որ մենք հոգ ենք տանում արտերկրում ապրող մեր քաղաքացիների մասին, այդ թվում նաև այս դեպքում։ Ուզում եմ միանշանակ ասել, որ Ռուսաստանի Դաշնությունում ապրում են մեր մեկ միլիոնից ավելի քաղաքացիներ, որոնք շատ սերտ կապեր ունեն Վրաստանում ապրող հարազատների ու բարեկամների հետ։
Մարդասիրական պրիզմայից դիտարկված այս որոշումը ողջունելի է ցանկացած պատասխանատու իշխանության համար: Սա կհեշտացնի մեր քաղաքացիների կենսապայմանները և հնարավորություն կտա, որ նշված որոշմամբ կարողանան իրար հետ կապ հաստատել, ճանապարհորդել և հարաբերություններ ունենալ։ Սա դիտարկվում է այս համատեքստում և այս տեսանկյունից»,- ասել է Դարչիաշվիլին։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնմանը, ԱԳ նախարարը նշել է, որ Վրաստանը հավատարիմ է մնում միջազգային պատժամիջոցների քաղաքականությանը և այդ հարցերի վերաբերյալ միջազգային հանրության մոտեցումներին։
Հարցին, թե Մոսկվայի այս քայլը կազդի՞ Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տալու վրա, Իլիա Դարչիաշվիլին պատասխանել է, որ ճիշտ չէ բոլոր հարցերը կապել 12 կետից բաղկացած հանձնարարականի հետ. «Մինչ Մոլդովան՝ մեր բարեկամն ու գործընկերը, ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ունի, այս դեպքում հարցեր չկան, և ինչո՞ւ դա կարող է կասկածի տակ դրվել Վրաստանի հետ կապված։ Սա անընդունելի է։ Վրաստանը հստակ, նպատակաուղղված և հետևողականորեն իրականացնում է եվրաինտեգրման քաղաքականությունը»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին երկու հրամանագիր է արձակել: Առաջինը ենթադրում է մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկում, իսկ երկրորդը՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնում։ Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ է սահմանել 2000 թվականից, իսկ ուղիղ չվերթներն արգելվել են 2019 թվականի հուլիսից, որին նախորդել են Թբիլիսիում բողոքի ցույցերը՝ կապված ՌԴ Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ։
Երեք տարի առաջ դադարեցված օդային հաղորդակցության վերականգնման հարցը 2023 թվականի հունվարին բարձրացրել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, երբ նա հրապարակայնորեն գովաբանել էր Վրաստանի իշխանություններին «քաջության» համար։ Նրա խոսքերով, չնայած Արևմուտքի ճնշումներին, Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին և ինքը ուրախ է, որ «հարաբերություններն ակտիվորեն զարգանում են»։ Լավրովն այնուհետև հույս էր հայտնել, որ ուղիղ օդային հաղորդակցությունը շուտով կվերականգնվի։
Վրաստանի նախագահը, ի տարբերություն կառավարության, այլ դիրքորոշում ունի օդային հաղորդակցության վերականգնման և վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ։ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ քանի դեռ Ռուսաստանը ագրեսոր է ողջ աշխարհի համար և վրացական տարածքների օկուպանտն է, նման ժեստը ժամանակավրեպ է և անընդունելի։ Նա Պուտինի որոշումը որակել է հերթական ռուսական սադրանք, որը մեծ մարտահրավերի առաջ է կանգնեցնում Վրաստանի կառավարությանը։
Այս թեմայով՝
Վրաստանը չի ընդունի պատժամիջոցների ենթարկված ռուսական ավիաընկերությունները և օդանավերը