Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությանը Մոսկվայից Թբիլիսիի ուղղությամբ ուղիղ չվերթներ իրականացնելու թույլտվություն է տվել։ Այս մասին հայտնել է գործակալության տնօրեն Գիվի Դավիթաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Դավիթաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ասել է, որ այսօրվա տվյալներով՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթեր իրականացնելու համար քաղաքացիական ավիացիայի գործակալություն է դիմել հինգ ավիաընկերություն, որոնց թվում է նաև «Վրաստանի ավիաուղիները»։
«Արդեն ավարտվել է ավիաընկերություններից մեկի դիմումի ուսումնասիրությունը։ Խոսքը Azimut Airlines-ի մասին է, որը մայիսի 17-ից կկարողանա չվերթներ իրականացնել։ Նշված թույլտվությունն այսօր տվել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը և առաջին թռիչքը կիրականացվի մայիսի 17-ից։ Դրանք չարտերային թռիչքներ են»,- ասել է Դավիթաշվիլին։
«Ազիմուտը» շաբաթական 7 չվերթ կիրականացնի։ Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրենի խոսքով, ներկայում տրված թույլտվության համաձայն՝ կիրականացվեն չվերթներ Մոսկվայից Թբիլիսիի ուղղությամբ, թեև ռուսական ավիաընկերությունները չվերթներ են պահանջում նաև Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից՝ Թբիլիսիի, Բաթումիի և Քութայիսիի միջազգային օդանավակայանների ուղղությամբ։
«Մենք վերլուծել ենք բոլոր այն երկրների օրինակները, որտեղ չվերթներ են իրականացնում Ռուսաստանի Դաշնության ավիաընկերությունները, իսկ զուգահեռ ռեժիմով նշված երկրների ավիաընկերությունները գործում են նաև Ռուսաստանի ուղղությամբ։ Կարելի է ասել, որ ընդունվել է ամենախիստ որոշումը, ինչը նշանակում է, որ պատժամիջոցների ենթարկված ավիաընկերություններից և ոչ մեկը, եվրոպական երկրների «սև ցուցակի» համաձայն, ինչպես նաև այն ինքնաթիռները, որոնց սպասարկումը դադարեցվել է արտադրողի կողմից, չեն գործի Վրաստանի ուղղությամբ։ Չվերթ իրականացնելու վերաբերյալ հայտի ներկայացումն ունի իր չափորոշիչները, որոնք պետք է բավարարեն բոլոր ավիաընկերությունները, որոնք ցանկանում են գործել Վրաստանում։ Գործակալության մասնագետներն ուսումնասիրում են փաստաթղթերը, յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ մենք նաև շփվում և խորհրդակցում ենք գործընկեր երկրների հետ։ Այս ամենին որոշակի ժամանակ է պետք»,- ասել է Գիվի Դավիթաշվիլին։
2023 թվականի մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է արձակել Վրաստանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին, որը դադարեցվել էր գրեթե չորս տարի առաջ։ Բացի թռիչքների վերսկսումից, չեղարկվել է 2000 թվականից գործող վիզային ռեժիմը: Այսուհետ Վրաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածք մուտք գործել առանց վիզայի։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ողջունել է Պուտինի այս որոշումները։
Եվրոպական հանձնաժողովը կոչ է անում Վրաստանին, որը ձգտում է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակի, միանալ ավիացիայի ոլորտում Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին և զգոն լինել պատժամիջոցները շրջանցելու հնարավոր փորձերի նկատմամբ։ Ինչպես նաև, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը նշում է, որ պատժամիջոցների պատճառով ռուսական ընկերությունների 95%-ը չի կարող թարմացնել կամ կատարելագործել իրենց ինքնաթիռները, ինչը անհրաժեշտ է միջազգային տեխնիկական և անվտանգության չափանիշները պահպանելու համար։
Ամերիկայի Միացյալ Նահանգները հնարավոր պատժամիջոցների մասին է զգուշացրել վրացական օդանավակայաններում աշխատող այն ընկերություններին, որոնք կսպասարկեն պատժամիջոցների ենթարկված ռուսական ինքնաթիռներին։
Այսօր Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա կանցկացվի՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնման։