«Դեպի լողափ՝ Բաթումիում, դեպի Եվրոպա՝ Քութայիսիով։ Առաջին զբոսաշրջիկներն արդեն մեկնում են Վրաստան»,- այս վերնագրով հոդված է հրապարակում ռուսական «Ռիա Նովոստի» խոշորագույն պետական լրատվական գործակալություններից մեկը։ Հոդվածում նշվում է, որ ուղիղ չվերթների վերականգնումից հետո վրացական օդանավակայանները կդառնան հարմար տրանսֆերային հանգույցներ երրորդ երկրներ մեկնել ցանկացող Ռուսաստանի քաղաքացիների համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Անցյալ տարվա փետրվարի 24-ին Ուկրաինա ներխուժելուց և պատերազմ սկսելուց հետո Եվրամիությունն արգելեց ուղիղ չվերթները Ռուսաստանից և փակեց իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Սա առաջին պատժամիջոցներից էր, որ եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը սահմանեցին Ռուսաստանի դեմ։
Քութայիսիից ավելի քան 30 միջազգային չվերթ է իրականացվում, հաճախ բյուջետային թռիչքներ: 21-50 եվրոյով գնված տոմսով կարելի է հասնել Լեհաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ավստրիա, Հունաստան, Հունգարիա, Էստոնիա, Չեխիա, Իտալիա, Բելգիա և Գերմանիա»,- ասվում է «Ռիա Նովոստի»-ի հոդվածում։
Հոդվածի հեղինակի և հարցվողների ուշադրությունը կենտրոնացած է այն փաստի վրա, որ Քութայիսին ավելի մոտ է Ռուսաստանին, քան Թուրքիայի Ստամբուլ քաղաքը կամ որևէ այլ հանգույց։ Բացի այդ, Wizz Air-ը գրավում է ռուսներին նաև իր գնային քաղաքականությամբ։ Ռուսաստանում չեն բացառում Քութայիսիից չվերթների հաճախականության ավելացումը։
Ռուս տուրօպերատորները խոսում են Վրաստանի «խոշոր էքսկուրսիոն ներուժի» մասին։ Ըստ նրանց՝ գարնանը և աշնանը հնարավոր է պլանավորել կրթական, գաստրոնոմիական, գինու և առողջության շրջագայություններ, իսկ ձմռանը հնարավոր է զբաղվել լեռնային և դահուկային սպորտով Գուդաուրիում, Բակուրիանիում և նորաբաց Գոդերձիի հանգստավայրում։ Նրանց խոսքով՝ Վրաստանի լողափերում հանգստանալով հետաքրքրված է զբոսաշրջիկների 70%-ը։
Space Travel ընկերության ղեկավար, տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Արթուր Մուրադյանն ասում է, որ «Վրաստանի զբոսաշրջային օրակարգում հայտնվելը անսպասելի էր, և դա կարող է անակնկալներ մատուցել»։ Ընկերություններն արդեն աշխատում են փաթեթային տուրերի վրա, որոնք ներառում են հյուրանոցներ, էքսկուրսիաներ և թռիչքներ Բաթումիում և Թբիլիսիում։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահը կարծում է, որ կարևոր է, որպեսզի նվազի Վրաստանի իշխանությունների վրա «քաղաքական ճնշման մակարդակը», ինչի պատճառով շատ զբոսաշրջիկներ դեռ տարակուսում են հանգստանալու համար Վրաստան մեկնել։
Մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթները արգելելու մասին 2019 թվականի հունիսի 21-ին ընդունած որոշումը։ Պուտինի հրամանագրով Վրաստանի քաղաքացիների համար չեղյալ է հայտարարվել նաև 2000 թվականից գործող վիզային ռեժիմը։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո խզվել են։
Չորս տարի անց՝ մայիսի 19-ին, Մոսկվայից Թբիլիսի առաջին չվերթը կատարեց «Ազիմուտ» ավիաընկերությունը և 89 ուղևոր տեղափոխեց Վրաստան։ Ինքնաթիռում եղել են նաև վրացի ռուսամետ քաղաքական գործիչներ, ակտիվիստներ և գործարարներ՝ Վալերի Կվարացխելիան, Դիմիտրի Լորթկիփանիձեն, Մերաբ Ճիքաշվիլին և Մամուկա Փիփիան։ Ճիքաշվիլին, ով «Համերաշխություն հանուն խաղաղության» կազմակերպության նախագահն է, Վրաստանի քաղաքացիների անունից շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ նրանց խնդրանքը բավարարելու և հրամանագիրը ստորագրելու համար։
Հունիսից ռուսական մեկ այլ Red Wings ավիաընկերությունը կսկսի չվերթներ իրականացնել Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա երթուղիներով։
Վրացական Georgian Airways ընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվա, ինչի պատճառով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընկերությանը բոյկոտ է հայտարարել։