Հունիսի 2-ից ռուսական Red Wings ավիաընկերությունը կսկսի գործել Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութայիս-Մոսկվա ավիաուղիներով։ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը համապատասխան թույլտվությունը ավիաընկերությանը տվել է մայիսի 18-ին։ Գործակալությունը պնդում է, որ Red Wings-ը Եվրամիության սև ցուցակում ներառված չէ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա չվերթները կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ։
Red Wings ավիաընկերությունը Ուկրաինայի կողմից պատժամիջոցների է ենթարկվել 2021 թվականից։ 2022 թվականի օգոստոսին Reuters գործակալությունը գրել էր, որ ԱՄՆ Առևտրի նախարարությունը Red Wings-ի կողմից շահագործվող Airbus ինքնաթիռը ներառել է Ուկրաինայում պատերազմ սկսելու պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները խախտողների ցուցակում։
Red Wings-ը Ռուսաստանից թռչում է Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Իսրայել, Ղազախստան և Ուզբեկստան։ Ընկերության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ավիաընկերության պարկը հիմնականում բաղկացած է ժամանակակից ռուսական օդանավերից՝ Sukhoi SuperJet (SSJ 100): Ավիաընկերությունը շահագործում է 19 այդպիսի ինքնաթիռ։ Այն ունի նաև 14 Airbus և 3 Boeing։
Բացի Red Wings-ից, Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքներ իրականացնելու թույլտվություն են ստացել վրացական Georgian Airways-ը և ռուսական «Ազիմուտ»-ը (Azimuth Airlines): «Ազիմուտ»-ն այսօր՝ մայիսի 19-ին, կատարել է Մոսկվա-Թբիլիսի առաջին չվերթը։
Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցությունը դադարեցվել է 2019 թվականի հուլիսի 8-ից։ Նույն թվականի հունիսի 21-ին, ՌԴ Դումայի կոմունիստ պատգամավոր Սերգեյ Գավրիլովի Թբիլիսի կատարած այցից և նրա կողմից Վրաստանի խորհրդարանի աթոռը զբաղեցնելուց հետո, տեղի ունեցան բողոքի լայնածավալ ցույցեր, Վլադիմիր Պուտինն արգելեց ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան։ 2023 թվականի մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել օդային հաղորդակցության վերականգնման մասին, որը դադարեցվել էր գրեթե չորս տարի առաջ։ Բացի թռիչքների վերսկսումից, չեղարկվել է 2000 թվականից գործող վիզային ռեժիմը, և մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածք մուտք գործել առանց վիզայի։
Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին, որը հավակնում է դառնալ ԵՄ թեկնածու երկիր, միանալ Եվրամիության և այլ երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանած ավիացիոն պատժամիջոցներին և զգոն լինել պատժամիջոցները շրջանցելու հնարավոր փորձերից։ Եվրամիության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն նշել է, որ Եվրամիության երկրները թույլտվություն չեն տալիս թռիչքների դեպի Ռուսաստան, Ռուսաստանից կամ Ռուսաստանի վրայով։
Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես նախազգուշացրել է պատժամիջոցների մասին: Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն ասել է, որ Վրաստանի օդանավակայանների ընկերությունները կարող են պատժամիջոցների ենթարկվել, եթե նրանք սպասարկեն ներմուծման և արտահանման հսկողության տակ գտնվող ինքնաթիռներին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ողջունել է ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը։ Նրա խոսքով՝ թռիչքներ կիրականացնեն միայն պատժամիջոցների չենթարկված ավիաընկերությունները և ինքնաթիռները։
