Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանի տնտեսությունը կփլուզվի, և նրա ազգային շահերը կվնասվեն, եթե երկիրը տնտեսական պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ։ Այս մասին Ղարիբաշվիլին հայտարարել է Կատարի տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ, երբ նրան հարցրել են, թե պատժամիջոցների չկիրառումը որքանով կվնասի Վրաստանին, որը Եվրամիությանն անդամակցելու հավակնություն ունի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
«Վրաստանի տնտեսությունը կփլուզվի, մենք կվնասենք մեր ժողովրդին, եթե նման երկկողմանի տնտեսական պատժամիջոցներ սահմանենք Ռուսաստանի նկատմամբ։ Ինչպես գիտեք, մենք պատերազմ ենք ունեցել 2008 թվականին։ Հիշու՞մ եք որևէ մեկին, ով մեր պատերազմի ժամանակ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ։ Աշխարհում ոչ ոք, ոչ ոք ճիշտ արձագանք չի ունեցել, ոչ էլ համարժեք արձագանք է ունեցել։ Այսպիսով, իմ հարցն այն է, թե որտեղ է տրամաբանությունը: Մեր պատերազմը պատերազմ չէ՞, իսկ Ուկրաինայի պատերազմը պատերա՞զմ է»,- հարցրել է Ղարիբաշվիլին։
Ինչպես նշել է Վրաստանի վարչապետը, ինքը շատ հիասթափված է, որ 2008 թվականի պատերազմից հետո Ռուսաստանի հետ բիզնեսը սովորականի պես էր ընթանում։
«Ուստի իմ եվրոպացի, ամերիկացի ընկերներին ուղղված իմ հարցը հետևյալն է․ իմ սիրելի ընկերներ, դուք Ռուսաստանի հետ սովորական բիզնես էիք վարում, պատժամիջոցներ չէիք կիրառում։ Եվրամիությունը Ռուսաստանին վճարել է 2,3 տրիլիոն դոլար մինչև 2022 թվականը, ոչ ոք չի դադարեցրել բիզնեսը Ռուսաստանի հետ, ոչինչ չի եղել։
Ռուսաստանի հետ Վրաստանի ապրանքաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարից պակաս է։ Համեմատության համար, ԵՄ-ն ընդամենը չորս օրում այնքան առևտուր է իրականացնում, ինչան մենք՝ ամբողջ տարվա ընթացքում: Ծիծաղելի է, չէ՞։ Ռուսաստանի ապրանքաշրջանառության մեջ մեր մասնաբաժինը 0,3 տոկոս է, և տրամաբանություն չկա։ Սա կկործանի, կվնասի մեր ազգային շահերին, իմ երկրի ազգային շահերին»,- ասել է վարչապետը։
Ղարիբաշվիլին մեկնաբանել է նաև Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը։ Լիագումար քննարկման հաղորդավարը նրան հիշեցրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը, ըստ որի՝ այժմ ժամանակը չէ, որ որևէ երկիր ընդլայնի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ «Դուք անհանգստացնում եք ձեր ընկերներին, թե ի՞նչ դիրքորոշում ունեք այս թռիչքների հետ կապված»,- հարցրել է հաղորդավարը։
«Առաջին հերթին, Ամերիկան շատ կարևոր ռազմավարական գործընկեր է Վրաստանի համար, և մենք շատ շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Ամերիկան արել է մեզ համար։ Մենք շատ շնորհակալ ենք Եվրոպային։
Վրաստանն ունի իր ազգային շահերն ունենալու ինքնիշխան իրավունքներ։ Ինչպես բացատրեցի, մենք Ռուսաստանի հետ ունենք տնտեսական և առևտրային հարաբերություններ, ունենք մեկ միլիոն վրացիներ, էթնիկ վրացիներ, ովքեր ապրում են Ռուսաստանում որպես սփյուռք, իսկ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները, կարծում եմ, սովորական դեպք է։ Սա չի նշանակում, որ մենք Ռուսաստանի հետ քաղաքական կոնսուլտացիաներ ենք անում։
Ինչպես նշեցի, դա մեր տնտեսական և առևտրային հարաբերությունների բաղկացուցիչն է, ինչպես անում են ԵՄ-ն և Ամերիկան Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի հետ առկա է սովորական առևտրային հարաբերություններ»,- պատասխանել է Ղարիբաշվիլին։
Միաժամանակ Վրաստանի վարչապետն ասել է, որ իր շահերից է բխում ամեն ինչ անել Վրաստանին ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը մերձեցնելու համար։