«Ֆրանսիա-Վրաստան փոխհամագործակցության գլխավոր ասամբլեա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նուգզար Սուլաշվիլին սպառնալից հաղորդագրություններ է հրապարակել, որոնց հեղինակը, ըստ նրա, «Վրացական երազանք» կուսակցության տարածաշրջանային քարտուղար և խորհրդարանի անդամ Դիմիտրի Սամխարաձեն է:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Լսիր ինձ տղա, ես քեզ կթաղեմ այդ Եվրոպայում։ Իմ մարդիկ հարցերդ կլուծեն... ես տեսանյութով կնայեմ, թե ինչպես են քեզ սատկացնում: Գոնե երեխաներիդ խղճա...
Ինչո՞ւ չես պատասխանում։ Վախեցար... քեզ հողի տակից էլ կգտնեմ, Ֆրանսիայից չէ, նույնիսկ Անտարկտիդայից:
.... Քեզ այնպես կանեմ, որ քո ձեռքով կսպանես քեզ։ Քեզ կործանված համարիր, առնետ»։
Նուգզար Սուլաշվիլին գրում է, որ սպառնալից հայտարարություններին արձագանքելու համար չի դիմել Վրաստանի իրավապահ մարմիններին, քանի որ դա միայն ձևական բնույթ է կրելու, սակայն նշված հարցի վերաբերյալ պատրաստվում է հետաքննություն սկսելու պահանջով դիմել Ֆրանսիային:
Նուգզար Սուլաշվիլին ներկայումս ապրում է Ֆրանսիայում և հաճախ է քննադատում Վրաստանի կառավարությանը։
Դիմիտրի Սամխարաձեն, ով հայտնի է սոցցանցերում նման անպարկեշտ ու ատելության լեզու պարունակող հրապարակումներով, չի հաստատում, որ Սուլաշվիլիին ուղարկված սպառնալից հաղորդագրությունների հեղինակն ինքն է։
«Ընկերս ինձ ցույց տվեց, և ես նույնիսկ չկարողացա պատշաճ կերպով պարզել, իմ անունով և կեղծ աքաունթով ինչ-որ մեկին են գրել, և այս մեկը խուճապի է մատնվել, կամ սքրինն է կեղծ: Առանց շատ գրելու՝ ձեր ուշադրությունը կկենտրոնացնեմ մի քանի բառի վրա՝ «տղա», «սատկացնել», «գետնի տակից հանել», «լավեր» և վերջապես ամենաթեժը՝ «առնետ»։ Այս բառերն իմ բառարանում չկան։ Դուք ամեն օր կարդում եք իմ գրառումները և կարող էիք ավելի որակյալ ֆեյք ստեղծել։ Կամ երբ եմ մեսենջերում ինչ-որ մեկին ինչ-որ բան գրել, անջատել եմ, հիմարներ։ Տեքստը կա՛մ կնոջ կողմից է գրված, կա՛մ գեյի:
Ես կմոռանայի այս խելագարությունը, բայց իմանալով նացերի սև անցյալը և նրանց ավելի մութ ապագան, ես կարձանագրեմ կանխարգելման համար: Մերաբիշվիլին է ձեր առաջնորդը, հանրահավաքում էլ անչափահասների արյուն էիք ուզում։ Հիմա նորը մտածե՞լ եք: Նացեր, ֆաշիստ լիբերալներ, նրանք կսպառնան ձեզ մեր անունով, կարող են նույնիսկ սպառնալիքն իրականացնել, եթե մեզ մեղադրեն, զգույշ եղեք։ Մենք նման բան ստեղծողները չենք, մեզ այդքան հեշտ չեն մեղադրի, իսկ դուք կմնաք զոհը, հատկապես նրանք, ովքեր ձեզ կօգտագործեն նման կեղտոտ ֆեյքերի համար»,- գրել է Սամխարաձեն։
2022 թվականի հուլիսի 3-ին Դիմիտրի Սամխարաձեն կոպիտ խոսքերով հայհոյել էր «Դեպի Եվրոպա» ցույցի մասնակիցներին, երբ ցուցարարները մոտեցել էին «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակին։ Սամխարաձեն հայհոյանքների տեսանյութը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում, սակայն կարճ ժամանակ անց ջնջել այն։
Դիմիտրի Սամխարաձեն 2019 թվականի նոյեմբերին նույնպես սպառնալից գրառում էր հրապարակել և օգնություն խնդրել՝ գտնելու խորհրդարանի դիմաց տեղի ունեցած ցույցի մասնակիցներից մեկին, քանի որ հանրահավաքի անդամը գրառում է կատարել «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և նրա որդու՝ Բերայի վերաբերյալ։
«Ընկերներ, ես այս կեղտոտին եմ փնտրում: Խնդրում եմ օգնեք գտնել: Ես պետք է սրա մայրիկը լացացնեմ: Ես իսկապես պետք է մեջտեղից կիսեմ դրան: Դրա մաման....»,- գրել էր Սամխարաձեն։ Ավելի ուշ նա ջնջել է նշված գրառումը։
Սամխարիձեն ղեկավարում է «Վրացական երազանքի» տարածաշրջանային ակտիվիստներին, որոնք օգնում են նրան «մեսիջներ» տարածել, հայհոյել անպարկեշտ խոսքերով և սպառնալից հաղորդագրություններ ուղարկել Սամխարիձեի թիրախում գտնվող անձանց։
Դիմիտրի Սամխարաձեն Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է 2016 թվականից՝ «Վրացական երազանքի» կուսակցության ցուցակով։ Խորհրդարանի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ նա 2014 թվականին ավարտել է «Օրիենտիրի» հանրային քոլեջը, իսկ 2016 թվականին՝ Ռուսաստանի ակադեմիայի պետական ծառայության և կառավարման միջազգային ինստիտուտը՝ կադրերի կառավարում մասնագիտությամբ։ Այս ինստիտուտը գտնվում է Ռուսաստանի նախագահի գրասենյակի ներքո և գործում է դրան կից։ Դիպլոմը տրվել է Դիմիտրի Սամխարաձեի՝ խորհրդարանի անդամ դառնալուց 7 ամիս առաջ։ Մինչ այդ՝ 2012 թվականից, Սամխարաձեն աշխատել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում: Այդ ժամանակ, ըստ սեփական կենսագրության, ոչ մասնագիտական, ոչ էլ բարձրագույն կրթություն չի ունեցել։