ԱՄՆ-ի կողմից ֆինանսական պատժամիջոցների ենթարկվելուց հետո «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին սկսել է իր ընկերությունները օֆշորային գոտիներից տեղափոխել Վրաստան։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի» (TI) հետազոտության համաձայն՝ միլիարդատերը այս պահի դրությամբ 4 օֆշորային գոտիներից 12 ընկերություն է տեղափոխել Վրաստանի տարածք։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ Կոնգրեսում կրկին ներկայացվել է երկկուսակցական «MEGOBARI Act»-ը
«2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ը Բիձինա Իվանիշվիլին, նրա կինը՝ Էկատերինա Խվեդելիձեն և որդին՝ Ուտա Իվանիշվիլին, գրանցել են 4 նոր բաժնետիրական ընկերություն՝ «ԱՏՈւ Հոլդինգ», «Տերա», «Լուսոլ» և «Գի Սի Էֆ Վրաստան»։ Նրանք սկսել են օֆշորային ընկերությունների միջոցով նախկինում իրենց պատկանող վրացական ընկերությունները ձևակերպել նոր ստեղծված ընկերությունների վրա։ Գրանցման այս գործընթացը հատկապես ակտիվացել է վերջին օրերին»,- նշում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանը»։
Կազմակերպության գնահատմամբ՝ մեծ է հավանականությունը, որ ընկերությունների ձևակերպման ժամանակ Իվանիշվիլիի ընտանիքն օգտվում է «Վրացական երազանքի» կողմից 2024 թվականին ընդունված, այսպես կոչված, «Օֆշորային օրենքով» սահմանված հարկային արտոնություններից։ Ընդդիմադիր պատգամավորներն այն ժամանակ պնդում էին, որ Հարկային օրենսգրքում փոփոխությունները Իվանիշվիլիին անհրաժեշտ են օֆշորներից իր «սև փողերը» Վրաստան տեղափոխելու համար: «Վրացական երազանքը» հերքել է այս մեղադրանքը։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի» փոխանցմամբ՝ Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներից հետո ձեռնարկված գործողությունները հետևյալն են.
- Դեկտեմբերի 31-ին Բիձինա Իվանիշվիլիի ավագ որդին՝ Ուտա Իվանիշվիլին, գրանցել է «ԱՏՈւ Հոլդինգ» ԲԲԸ-ն։
- Հունվարի 22-ին Բիձինա Իվանիշվիլին իր օֆշորային Visalia Enterprises Limited ընկերությունից (Բելիզում գրանցված ընկերություն) անվճար փոխանցել է օլիգարխի ապակե պալատի՝ «Ֆինսերվիս XXI» ՍՊԸ-ի մի մասի սեփականությունը Ուտա Իվանիշվիլիին։ Հունվարի 24-ին Ուտա Իվանիշվիլին այս ընկերությունը փոխանցել է իր նոր գրանցված «ԱՏՈւ Հոլդինգ» ընկերությանը։
- Բելիզում գրանցված օֆշորային Fresno Management Limited-ը հունվարի 28-ին «ԱՏՈւ Հոլդինգին» անվճար փոխանցել է 3 ընկերություն՝ «Ինտեր Քոնսալթինգ+» ՍՊԸ, «Քարթու Մշենեբելի» ՍՊԸ, «Քարթու Մենեջմենթ» ՍՊԸ։
- Դեկտեմբերի 31-ին «Տերա» ՍՊԸ-ն, որի միակ սեփականատերը Բիձինա Իվանիշվիլին է, դարձել է բաժնետիրական ընկերություն։ Հունվարի 17-ին «Տերա» ԲԲԸ-ն Իվանիշվիլիին պատկանող օֆշորային ընկերությունից՝ Limestone Finance International SA-ից (գրանցված է Պանամայում) անվճար ստացել է 7 ընկերություն՝ «Սանապիրոս Խեդի» ՍՊԸ, «Ախալի Կապիտալի», ՍՊԸ «Ինվեստ Կապիտալի», ՍՊԸ, «Քարթու Քոնսալթինգ» ՍՊԸ, «Աբասթումանի 2019» ՍՊԸ, «Բլեք Սի Արենա» ՍՊԸ, «Գեոֆերտ» ՍՊԸ։
- Հունվարի 20-ին Էկատերինա Խվեդելիձեն օֆշորային GCF Luxembourg SARL ընկերության միջոցով իրեն պատկանող վրացական 4 ՍՊԸ-ները վերածել է բաժնետիրական ընկերությունների.
-
- «Վրացական ագրո տուն» ԲԲԸ. ընկերության թողարկված կապիտալը կազմում է 2 700 000 լարի, իսկ վճարված կապիտալը` 684 000 լարի: Ընկերությունը պատկանում է Greenhouse Holding ՍՊԸ-ին։
- «ԳեոԱգրո» ԲԲԸ. ընկերության թողարկված կապիտալը կազմում է 40 000 000 լարի, իսկ վճարված կապիտալը՝ 31 608 130 լարի: Ընկերությունը պատկանում է «Ագրո Հոլդինգ» ՍՊԸ-ին:
- «Գալերիա Թբիլիսի» ԲԲԸ. ընկերության թողարկված կապիտալը կազմում է 68 000 000 լարի, իսկ վճարված կապիտալը՝ 17 000 000 լարի: Ընկերությունը պատկանում է «Գալերիա Հոլդինգ» ՍՊԸ-ին։
- «Սիշոր» ԲԲԸ․ ընկերության թողարկված կապիտալը կազմում է 20 000 000 լարի, իսկ վճարված կապիտալը՝ 5 817 000 լարի: Ընկերությունը պատկանում է Resort Holding ՍՊԸ-ին:
- Հունվարի 20-ին Էկատերինա Խվեդելիձեի սեփականությամբ Վրաստանում գրանցվել է «Լուսոլ» ԲԲԸ-ն։
- Հունվարի 27-ին Էկատերինա Խվեդելիձեի սեփականությամբ Վրաստանում գրանցվել է «Ջի Սի Էֆ Վրաստան» ԲԲԸ-ն։
- Հունվարի 28-ին Ուտա Իվանիշվիլին անհատույց սեփականությանն է հանձնել «Վրացական հոլդինգ» ՍՊԸ-ն, որը նախկինում պատկանել է Բելիզում գրանցված Ուտայի օֆշորային Gilmar Holding Limited ընկերությանը։ Ընկերության կապիտալը կազմում է 32 087 800 լարի։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» նշում է, որ ԱՄՆ-ի կողմից Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ կիրառված ֆինանսական պատժամիջոցներն ազդել են նաև նրա ընտանիքի անդամների վրա։ Հունվարի 20-ին հրապարակված հայտարարությունից պարզ է դառնում, որ շվեյցարական Julius Baer բանկը սառեցրել է Իվանիշվիլիների ընտանիքի հաշիվները։