ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ աբսուրդ է «ռուսական» անվանել այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը Վրաստանի իշխող կուսակցությունը ևս մեկ անգամ կփորձի ընդունել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 6 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պեսկովին այսօր ճեպազրույցում հարցրել են, թե արդյոք Կրեմլը հետևում է «Վրացական երազանքի» մտադրությանը՝ խորհրդարան ներկայացնել օրինագիծ, որը վրացական ընդդիմությունը անվանում է «ռուսական»։
«Անկասկած, Վրաստանը մեր հարևանն է, և Վրաստանում իրավիճակի կայունությունն ու կանխատեսելիությունը, անկասկած, բխում է մեր շահերից։ Մենք տեսնում ենք ընդդիմության բավականին սուր արձագանքը նման ծրագրերին։ Բայց, թերևս, պարզապես անհրաժեշտ է ավելի ակտիվ բացատրել, որ սա որպես ռուսական նախագիծ համարելը աբսուրդ է»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ն առաջին երկիրն է, որը մշակել է օտարերկրյա գործակալների դեմ պայքարի համակարգ։
«Հիմա գրեթե ամեն երկիր պայքարում է նրանց դեմ, ովքեր օտար պետության գործակալ են, փող են ստանում կամ օտար պետությունների ազդեցության տակ են։ Սա արդեն, ըստ էության, համաշխարհային պրակտիկա է։ Ոչ մի ինքնիշխան պետություն չի ցանկանում, որ այլ երկրներ խառնվեն իր ներքին քաղաքականությանը։ Սա սովորական պրակտիկա է»,- ասել է Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նկատի ունի Օտարերկրյա գործակալների գրանցման ակտը (FARA), որն ընդունվել է ԱՄՆ-ում 1938 թվականին՝ ԱՄՆ-ում նացիստական քարոզչության դեմ պայքարելու նպատակով: «Օտարերկրյա գործակալներ» բառերի համադրությունից բացի, ռուսական օրենքն ու ամերիկյան FARA-ն ընդհանուր ոչինչ չունեն։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում որպես օտարերկրյա գործակալ պետք է գրանցվի ցանկացած անձ (քաղաքացիներ կամ կազմակերպություններ), որը ֆինանսավորում է ստանում օտարերկրյա տնօրինություններից, ներառյալ մասնավոր անձինք, և մասնակցում է ԱՄՆ քաղաքական գործունեությանը, կատարում է PR-ի, լրագրողի կամ քաղաքական խորհրդատուի գործառույթներ, ինչպես նաև ստանում, հավաքում, բաշխում կամ ծախսում է գումար օտարերկրյա տնօրինության շահերին համապատասխան։ FARA-ն վերաբերում է լրատվամիջոցներին միայն այն դեպքում, եթե նրանց խմբագրական քաղաքականությունը վերահսկվում է օտարերկրյա կառավարության կողմից: Հենց այդ պատճառով բրիտանական BBC-ն և գերմանական Deutsche Welle-ն ԱՄՆ-ում գործում են առանց գրանցման որպես օտարերկրյա գործակալներ, քանի որ այս պետական լրատվամիջոցները անկախ են իրենց կառավարությունից:
«Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի ձայնը» հայտնվել են օտարերկրյա գործակալների ռուսական ցուցակում։ Նրանց կայքերը, ինչպես BBC-ի և DW-ի կայքերը, արգելափակված են։ Ռուսաստանում հասարակությանը առնչվող խնդրի ցանկացած քննարկում կարելի է համարել «քաղաքական գործունեություն» և, հետևաբար, «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ տալու հիմք։ Իրավապաշտպան կազմակերպություններից բացի, Ռուսաստանում օտարերկրյա գործակալներ են ճանաչվում լրատվամիջոցներն ու լրագրողները, բնապահպանական կազմակերպությունները և նույնիսկ բարեգործական հիմնադրամները։
Ի տարբերություն ամերիկյան FARA-ի՝ Ռուսաստանի 2013 թվականի օտարերկրյա գործակալների ակտն իրականում ուղղված է ոչ թե թափանցիկության, այլ այն մարդկանց կամ կազմակերպություններին ճնշելուն, որոնք համաձայն չեն կառավարության տեսակետի հետ: Բացի այդ, «օտարերկրյա գործակալը» անգլերենում սովորական տերմին է, սակայն Ռուսաստանում և հետխորհրդային տարածքում այս հասկացությունը բացասական ենթատեքստ ունի և ասոցացվում է «լրտեսության» հետ։