«Սա պարտադրանքի մարտավարություն չէ։ Սա հայտարարություն է, որ եթե դուք ցանկանում եք լինել մեր հասարակության մի մասը, այդ թվում օգուտներ քաղել այնպիսի բաներից, ինչպիսին՝ օրինակ, թե որտեղ են ձեր երեխաները հաճախում դպրոց, ապա դուք պետք է սկսեք վարվել այնպես, ինչպես այդ հասարակության անդամը: Սա այն ամենն է, ինչ մենք ասում ենք», - ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ'Բրայենը կրկնել է, որ վիզային սահմանափակումները կարող են ազդել ոչ միայն պաշտոնյաների, այլև նրանց ընտանիքի անդամների վրա:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ամերիկացի դիվանագետը չի պատասխանել հարցին, թե «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին կլինի՞ պատժամիջոցային ցուցակում։ Ջիմ Օ՛Բրայենի խոսքով՝ պետքարտուղարի կողմից արված հայտարարությունը չի ներառում ցուցակի հրապարակում. «դա այն չէ, ինչի իրավունքը մեզ տալիս է օրենքը»։
«Ինչ վերաբերում է լրացուցիչ միջոցներին, պետքարտուղարը նշել է, որ մենք կվերանայենք մեր ունեցած բոլոր համագործակցությունները, և ես չեմ պատրաստվում նախապես որևէ լրացուցիչ կոնկրետ գործողությունների մասին հայտարարել», - ասել է Օ՛Բրայենը։
Պետքարտուղարի օգնականը կրկնել է, որ ռուսական օրենքը, դրա շուրջ հռետորաբանությունը և ցուցարարների նկատմամբ բռնությունները չեն համապատասխանում Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ առաջ շարժվելու ընտրությանը:
«Ես շատ մանրամասն զրույց եմ ունեցել կառավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ, որ առաջարկվող օրենքը, կարծում ենք, անհամատեղելի է Վրաստանի սահմանած ճանապարհին։ Վենետիկի հանձնաժողովը դուրս եկավ շատ խիստ կարծիքով ու նույն կարծիքը հայտնեց։ Այսպիսով, հարցն այն է, թե արդյո՞ք Վրաստանի կառավարության ղեկավարները փորձում են փոխել այն, ինչ նշանակում է անդամակցել եվրոպական և անդրատլանտյան կազմակերպություններին, այլ ոչ թե այն, թե արդյո՞ք փոխվում է մեր քաղաքականությունը:
Ինչ վերաբերում է մեկնաբանությանը, թե դա պարտադրա՞նք է՝ ոչ, դա պարզ հարց է։ Եթե ասում ես, որ ուզում ես ֆուտբոլային հանդիպման մասնակցել, չես կարող ասել, որ մեր թիմը խաղալու է 15 հոգով, դու՝ յոթով, կամ մենք կխաղանք լրացուցիչ գնդակով։ Դուք պետք է խաղաք այն ակումբի կանոններով, որին փորձում եք միանալ: Բանն այն է, որ ձեռնարկված գործողություններն անհամատեղելի են ինչպես անդամակցության ձգտման, այնպես էլ անդամակցության փաստացի ձեռքբերման հետ»,- ասել է Ջիմ Օ՛Բրայենը։
Մայիսի 23-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կընդունի Վրաստանի համար վիզային սահմանափակման նոր քաղաքականություն, որը կվերաբերի Վրաստանի ժողովրդավարությունը խաթարելու համար պատասխանատու և դրանում մասնակից անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին: Բացի այդ, Բլինքենը սկսում է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ վերանայում: «Վրացական երազանքի» քաղխորհուրդը այս որոշումը գնահատել է որպես շանտաժ և «Վրաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու կոպիտ փորձ»։