Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) գիտնականներին նվիրված երեկոյին Ռուսթավելիի ազգային գիտական հիմնադրամի գլխավոր տնօրեն Թեյմուրազ Դոճվիրին ասել է, որ Վրաստան պետությունը եվրաինտեգրման ուղուց «մի վայրկյան անգամ» չի շեղվել և ներկաներին խնդրել է ծափահարություններով արձագանքել, եթե իրենք էլ են այդպես կարծում։ Դոճվիրիին ոչ ոք չի ծափահարել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 8 ցուցարարների գործը. ձերբակալվածները դատապարտվեցին 2 և 2.5 տարվա ազատազրկման
«Ուզում եմ միանշանակ, ընդգծված կերպով պարոն դեսպանին [Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերին - խմբ.] փոխանցել այն տեղեկությունը, որ Վրաստան պետությունը ոչ մի օր չի շեղվել եվրաինտեգրման ճանապարհից»,- Դոճվիրիի հայտարարությանը հաջորդել են կոչեր՝ «մեր տեսածին ենք հավատում», «համաձայն չենք», «ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս», որից հետո գիտական հիմնադրամի ղեկավարը շարունակել է.
«Դուք ունեք ձեր կարծիքը։ Ապա խնդրում եմ, ահա այստեղ եք այն երիտասարդները, ովքեր ներկայացնում են Վրաստանի ապագան։ Եթե կիսում եք այն կարծիքը, որ ես ասում եմ ձեզ, որ պետությունն իսկապես ճիշտ ուղու վրա է և ոչ մի վայրկյան չի շեղվել այս ճանապարհից, ծափ տվեք և աջակցեք ինձ։ Պարզապես ծափահարեք ինձ, եթե այդպես եք կարծում»:
Այն բանից հետո, երբ ոչ ոք չի ծափահարել, Թեյմուրազ Դոճվիրին ուղղակիորեն դիմել է Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերին. «Խնդրում եմ, երբ դուք քաղաքական հայտարարություններ եք անում, մենք ունենք պետության քաղաքական միջուկ, որի հետ կարող եք խորհրդակցել, բանավեճեր վարել և արտահայտել ձեր կարծիքը։ Ես միանշանակ կարծում եմ, որ Վրաստան պետությունը ոչ մի վայրկյան չի շեղվել եվրաինտեգրման ճանապարհից։ Ուստի, թվում է, թե ճիշտ տեղեկությունը ձեզ չի հասնում, և խնդրում եմ փոխեք կա՛մ թարգմանչին, կա՛մ խորհրդատուին»:
Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը կարծում է, որ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունումը հետընթաց քայլ է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին։ Նրա խոսքով, այս օրենքով Վրաստանը չի դառնա Եվրամիության անդամ, ոչ էլ անդամակցության բանակցություններ կսկսվեն։
