«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ՝ պետք է խստորեն սահմանափակել պիրոտեխնիկայի օգտագործումը, ինչի հետ համաձայն են նաև իր թիմակիցները, թեև խորհրդարանական մեծամասնությունը չի սատարի «Լելո» կուսակցության կողմից այս հարցով պատրաստված օրինագծին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Դեկտեմբերի 11-ին Քոբուլեթիում պիրոտեխնիկական պայթյունի հետևանքով 10-ամյա տղա է վիրավորվել։ Մարմնի տասը տոկոս այրվածքներով և շնչուղիների վնասվածքով նա տեղափոխվել է Թբիլիսիի այրվածքների կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ 9 ամիս առաջ վտանգավոր պիրոտեխնիկան արգելող օրինագիծը նախաձեռնած խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները իշխող կուսակցությանը մեղադրում են անտարբերության մեջ։
«Ես կիսում եմ այն դիրքորոշումը, որ պիրոտեխնիկայի օգտագործումը պետք է խստորեն սահմանափակվի։ Ես կաջակցեի նման օրենքի ընդունմանը, ավելին, այդ թեման անպայման կքննարկենք գործընկերների հետ։
Եվս մեկ անգամ կրկնեմ՝ ես կաջակցեի այնպիսի օրենքի ընդունմանը, որն արմատապես կսահմանափակի պիրոտեխնիկայի օգտագործումը, եթե չկա հատուկ լիցենզիա, թույլտվություն և այլն», - ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով, «Լելո»-ն հակապետական ուժ է, և խորհրդարանական մեծամասնությունը սկզբունքորեն չի սատարի դրա ոչ մի օրենքի նախագիծ։
«Այս թեմայի վերաբերյալ ես ունեմ իմ դիրքորոշումը։ Ես գիտեմ, որ իմ թիմակիցները նույնպես նման դիրքորոշում ունեն։ Ուստի կարծում ենք, որ կնախաձեռնենք օրենքի նախագիծ, որին կաջակցենք։ Իհարկե, «Լելո»-ի օրինագծին աջակցելը մեր ծրագրերի մեջ չի մտնում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
«Լելո»-ի անդամ Անա Նացվլիշվիլին և ընդդիմադիր պատգամավոր Արմազ Ախվլեդիանին 2023 թվականի մարտին նախաձեռնել էին «Պիրոտեխնիկայի արգելման մասին» օրենքի նախագիծը, թեև խորհրդարանական մեծամասնությունը նույնիսկ չի սկսել այն քննարկել։ Օրինագիծը նախատեսում է արգելել պիրոտեխնիկայի ներմուծումը, պահումը, իրացումը և օգտագործումը։ Բացառություն է F1 կարգի պիրոտեխնիկան, որն ունի 1 մետր կամ պակաս անվտանգության հեռավորություն և կարող է օգտագործվել փակ տարածքներում: Օրենքի նախագծի համաձայն՝ պիրոտեխնիկայի այլ կատեգորիաների օգտագործումը թույլատրվելու է միայն կառավարության որոշման հիման վրա՝ միանվագ հատուկ դեպքերում։ Նման դեպք կարող է լինել, օրինակ, Վրաստանի կողմից ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի ընդունումը և նմանատիպ կարևոր իրադարձությունները։ Օրենքի խախտման համար նախատեսված է տուգանք կամ քրեական պատասխանատվություն։
Հատկապես Ամանորին ավելանում է պիրոտեխնիկայի կիրառումից տուժածների թիվը։ Ըստ ԱԻ համակարգման և անհետաձգելի օգնության կենտրոնի տվյալների՝ միայն 2023 թվականի հունվարին կենտրոն օգնության է դիմել պիրոտեխնիկայի կիրառումից տուժած 87 քաղաքացի, որոնցից 19-ը՝ մինչև 18 տարեկան են եղել։ 41 հոգու հոսպիտալացման կարիք է եղել։