Փոնիճալայում 21-ամյա երիտասարդը ամուսնության նպատակով առևանգել է իր 15-ամյա անչափահաս զարմուհուն։ Ոստիկանությունը ձերբակալել է 4 անձի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Անչափահասին առևանգել են մի քանի օր առաջ տեղի ունեցած հարսանիքի ժամանակ։ Գործով հետաքննությունը սկսվել է քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նշանակում է խմբով և նախնական համաձայնությամբ անչափահասի ազատության ապօրինի սահմանափակում։ Հանցագործությունը պատժվում է 7-ից 10 տարի ազատազրկմամբ։ Դատախազությունն հավանաբար այսօր պաշտոնապես մեղադրանք կներկայացնի ձերբակալվածներին։
Հունիսի 7-ին Մառնեուլիի մունիցիպալիտետում նույնպես 16-ամյա աղջկան ամուսնացնելու նպատակով ապօրինի առևանգման դեպք է գրանցվել։ Ոստիկանները ձերբակալել են հանցագործության մեջ մեղադրվող 39 և 42-ամյա տղամարդկանց։ Նույն խմբակային հանցագործության համար դատախազությունը մեղադրանք է առաջադրել նաև երրորդ անձին։ Ըստ քննչական գերատեսչության՝ մեղադրյալները գործել են գենդերային անհանդուրժողականության հիման վրա և կարծում են, որ կինն իրավունք չունի ինքնուրույն որոշում կայացնել, թե ում հետ ամուսնանալ։
Հունիսի 14-ին Մառնեուլիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում անչափահասին ամուսնանալ ստիպելու մեղադրանքով երկու անձ է ձերբակալվել։ Նրանցից մեկը 15-ամյա աղջկա հայրն է, իսկ մյուսը՝ չափահաս տղամարդ, ում հետ դեռահասին ստիպել են ամուսնանալ։
Վրաստանի հանրային պաշտպանի գնահատմամբ՝ երկրում կարևոր մարտահրավեր է մնում վաղ և մանկահասակ ամուսնությունների վնասակար պրակտիկան։
Հանրային պաշտպանի զեկույցում կարդում ենք, որ 2022 թվականին ՆԳ նախարարությունը սկսել է հնարավոր վաղ ամուսնության 171 դեպքի քննություն։ Անցած տարի գրանցվել է 815 անչափահաս հղիություն, իսկ անչափահասների ծննդաբերության թիվը հասել է 434-ի։
«Պետական խնամքի և թրաֆիքինգի զոհերի, տուժածների աջակցության գործակալության» կողմից ուսումնասիրված վաղ ամուսնության դեպքերի թիվը՝ 400 փաստ, զգալիորեն գերազանցում է նախորդ տարիներին ուսումնասիրված դեպքերը։
Վաղ ամուսնության պատճառով անչափահասները դադարում են կրթություն ստանալ։ 2022 թվականին ամուսնության պատճառով ուսումը դադարեցրել են 47 աղջիկ և մեկ տղա։
