Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ֆինանսիստ Եվգենի Պրիգոժինի հայտարարությամբ՝ Ռուսաստանի ՊՆ-ից խոստում է ստացել, որ կստանա անհրաժեշտ զենք՝ Ուկրաինայի Բախմուտ քաղաքում մարտը շարունակելու համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
«Երդվում են, որ ամեն ինչ արվելու է, որ թշնամին մեզ չվերջացնի։ Նրանք մեզ ասում են, որ մենք Բախմուտում կարող ենք գործել այնպես, ինչպես հարմար ենք համարում»,- ասել է Պրիգոժինը։
Գործարարի խոսքով՝ «Վագների» և Ռուսաստանի պաշտպանության նախարարության համագործակցության հարցերը կորոշի ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար և Ուկրաինայում ռուսական խմբավորման հրամանատարի տեղակալ Սերգեյ Սուրովիկինը։
Մայիսի 5-ին Պրիգոժինը հրապարակել էր «Վագների» զոհված մարտիկների ֆոնին արված տեսանյութ, որտեղ հայհոյում էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։ Պրիգոժինը նրանց մեղադրում էր «Վագներականների» մահվան համար և պնդում, որ կորուստները առաջացել են զինամթերքի պակասից։ «Վագների» հրամանատարը սպառնացել էր մայիսի 10-ին հեռանալ Բախմուտից:
Եվգենի Պրիգոժինի հայտարարությանը մայիսի 6-ին արձագանքել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ ասելով, որ պատրաստ է «Վագներականների» զբաղեցրած դիրքերը փոխանցել իր «Ախմատ» ջոկատին։ Պրիգոժինը հավանություն է տվել այս առաջարկին։
«Ես արդեն կապվել եմ նրա ներկայացուցիչների հետ, որպեսզի անհապաղ սկսվի դիրքերի փոխանցումը, որպեսզի մայիսի 10-ին, ժամը 00:00-ին, ճիշտ այն ժամանակ, երբ մենք լիովին կսպառենք մեր մարտական ներուժը, մեր մարտական ընկերները զբաղեցնեն մեր տեղը և շարունակեն մարտական գործողությունները Բախմուտի համար»,- ասել է Պրիգոժինը:
Բախմուտի համար պայքարը շարունակվում է ավելի քան ինը ամիս։ Այնտեղ ռուսական ուժերի հիմնական մասը կազմում են «Վագներ» խմբավորման վարձկան մարտիկները։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվության համաձայն՝ Բախմուտում հակառակորդը ֆոսֆորային ռումբեր է օգտագործում։
