PSP-ն ուռուցքաբանական դեղերը 200-300 տոկոսով թանկացրել է, անարձագանք չի մնա. Ղարիբաշվիլի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է, որ ընդդիմադիր պատգամավոր Կախա Օքրիաշվիլիի PSP ընկերությունը 200-300 տոկոսով թանկացրել է ուռուցքաբանական դեղամիջոցները, որի առնչությամբ շատ արագ արձագանք և շատ խիստ հետևանքներ է լինելու:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Դեղերի գները, որոնք մարտահրավեր են եղել մեր բնակչության համար, 60%-80%-ով նվազել են թուրքական շուկան բացելուց հետո։ Սրանով մեր ժողովուրդը խնայել է 200 մլն լարի։ Մենք սահմանել ենք ռեֆերենտ գներ։

Այստեղ ես ուզում եմ խոսել այս ավերիչ ուժի ներկայացուցիչներից մեկի՝ Կախա Օքրիաշվիլիի PSP ընկերության մասին, որը ինչպես տեսաք երկու օր առաջ 200-300 տոկոսով թանկացրել է ուռուցքաբանական դեղամիջոցները, ինչը, բնականաբար, անարձագանք չի մնա։ Սրան անմիջապես արձագանք կլինի և շատ խիստ հետևանքներ կլինեն»,- ասել է վարչապետը։

Առողջապահության նախարարությունը մարտի 23-ին, հայտարարել էր, որ «Ավերսի Ֆարմա», «Ֆարմադեպո», «Ջիպիսի», «Մերմիս» ՍՊԸ և «ՊՍՊ Ֆարմա» դեղատները առողջապահության համընդհանուր ծրագրի շրջանակներում պետության կողմից ֆինանսավորվող մի շարք ուռուցքաբանական դեղամիջոցների գներն արհեստականորեն և էականորեն բարձրացվել են և ծրագրի համար սահմանվել են նույնական գներ։

Նախարարությունը հրապարակել է ուռուցքաբանական դեղերի անվանումները և գների տարբերությունը փետրվար-մարտ ամիսներին.

  • Աֆինիտոր (ՊՍՊ Ֆարմա) - գինը փետրվարին 753 լարի, մարտին՝ 2970 լարի (գների տարբերությունը 294%),
  • Կասոդեքս (ՊՍՊ Ֆարմա) - գինը փետրվարին 35 լարի, մարտին՝ 94 լարի: (գների տարբերությունը 167%),
  • Վոտրիենտ (ՊՍՊ Ֆարմա) - գինը փետրվարին 585 լարի, մարտին՝ 1530 լարի (տարբերությունը 162%),
  • Իքսգևա (Մերմիս ՍՊԸ) - գինը փետրվարին 400 լարի, մարտին՝ 840 լարի (տարբերությունը՝ 110%),
  • Թաֆինլար (ՊՍՊ Ֆարմա) - գինը փետրվարին 2142 լարի, մարտին՝ 3960 լարի (տարբերությունը 85%),
  • Տեմոզոլոմիդ ակորդ ( «Ֆարմադեպո» «Ջիպիսի») - գինը փետրվարին 109 լարի, մարտին՝ 201 լարի (տարբերությունը 85%),
  • Ջակավի («Ավերսի Ֆարմա») - գինը փետրվարին 2464 լարի, մարտին՝ 3920 լարի (տարբերությունը 59%)։

Նախարարությունը կարծում է, որ շուկայի խաղացողները պայմանավորված են գործում քաղցկեղով հիվանդների և պետության դեմ, ինչի պատճառով գերատեսչությունը օրենսդրական փոփոխություններ է նախապատրաստում։

Առողջապահության նախարարության հայտարարությունը քննադատել է Դեղագործական ընկերությունների ասոցիացիան, ըստ որի՝ անհիմն մեղադրանքները հակասություն են առաջացնում դեղատներում աշխատողների և սպառողների միջև։

Ասոցիացիան ուռուցքաբանական դեղամիջոցների թանկացումը բացատրել է այսպես.

«Դեղերի գները սկսել են նվազել 2022 թվականի սեպտեմբերից, իսկ նվազումը հասել է իր գագաթնակետին այս տարվա փետրվարին։ Նվազման պատճառը ընկերությունների պահեստում առկա մնացորդների արագ վաճառքն էր՝ ժամկետանց դեղերից խուսափելու համար։ Համընդհանուր առողջապահական ծրագրի ֆինանսավորման սկզբունքի և շուկայում մրցակցության բարձր մակարդակի պատճառով 2022 թվականի սեպտեմբերից փետրվար ընկած ժամանակահատվածում բազմաթիվ դեղեր վաճառվել են անիրատեսական ցածր գներով՝ գործնականում ինքնարժեքից ցածր: Այս ամենը տեղի է ունեցել նախորդ ժամանակահատվածում ներկրված մնացորդի հաշվին։ 2022 թվականի դեկտեմբերին Թուրքիայում գրանցվել է դեղերի գների 36,77 տոկոս աճ։ Պաշարները սպառվելուց հետո բոլոր ընկերությունները ստիպված են եղել մարտին Թուրքիայից ներմուծել բարձր արժեքի դեղեր։ Ըստ այդմ, անհնար էր պահպանել փետրվարին ձեռք բերված անիրատեսական ցածր գները, և տեղի ունեցավ համապատասխան թանկացում։ Հարկ է ընդգծել, որ գները չեն բարձրացել նույնիսկ այն սկզբնական մակարդակին, որով ֆինանսավորվել են այդ դեղերը 09.2020-09.2022 ժամանակահատվածում»։

Ասոցիացիան նշում է, որ թանկացման մեջ մեղադրվող ընկերություններից մեկը 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին ընդհանրապես չի ունեցել կոնկրետ դեղամիջոցը, ավելին՝ ժամկետանց լինելու պատճառով ստիպված է եղել ոչնչացնել 15 852 լարիի դեղորայք։

«Ասել, որ ուռուցքաբանական դեղերի գները, մեղմ ասած, 4 անգամ թանկացել են, նշանակում է բնակչությանը միտումնավոր մոլորեցնել։ Գները մնացել են սկզբնական միջակայքում։ Պարզ չէ, թե որն է դեղագործական շուկայի մասնակիցների իրավունքների շարունակական ոտնահարման և նրանց արժանապատվության ոտնահարման նպատակը։ Դիմում ենք մրցակցության գործակալությանը՝ ուսումնասիրել կարգավորողի կողմից հնարավոր միտումնավոր մրցակցության սահմանափակող պայմաններ ստեղծելու տարբերակը, ինչը նախապայման է, որպեսզի ընկերությունները հարկադիր լքեն շուկան»,- ասված է ասոցիացիայի հայտարարության մեջ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):