Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես սպասվում էր, կմասնակցի 2024 թվականի նախագահական ընտրություններին և կառաջադրվի հինգերորդ անգամ։ Այս տեղեկությունը նա այսօր հաստատել է Կրեմլում՝ Ռուսաստանի կողմից օկուպացված այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի նախագահ Արտյոմ Ժոգայի հետ հանդիպման ժամանակ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Մենք նրան խնդրեցինք մասնակցել ընտրություններին, ինչին ի պատասխան նա ասաց, որ ժամանակներն այլ են, դժվար, ծանր, բայց տվյալ պահին ինքը լինելու է ժողովրդի կողքին ու առաջադրվելու է։ Մենք շատ ուրախ ենք, որ նախագահը լսեց մեր խնդրանքը՝ առաջադրել իր թեկնածությունը, ողջ Ռուսաստանը նրան սատարում է»,- լրագրողներին ասել է Ժոգան։
Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ քվեարկությունը կանցկացվի երեք օր՝ մարտի 15-ից 17-ը։
Ազատազրկված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին և նրա թիմը կոչ են անում Ռուսաստանի քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր և քվեարկել Պուտինի դեմ։
«Կասկած չկա, որ ընտրությունները լինելու են զավեշտ, իսկ վերջնական արդյունքները, ինչպես միշտ՝ կեղծվելու են։ Բայց ցանկացած, նույնիսկ ամենակեղծ ընտրության դեպքում կասկածներ են առաջանում։ Մարդիկ մտածում են՝ ով է իշխանությունում և ինչու է այնտեղ։ Ռուսական ընդդիմության, բոլոր ազնիվ քաղաքացիների խնդիրն է ողջ ուժով պատասխանել այս կասկածներին։ Քարոզ, բացատրություն այն փաստի, որ 24 տարի իշխանության ղեկին գտնվող 71-ամյա Պուտինը ևս 6 տարի չպետք է մնա։ Նա կվնասի Ռուսաստանին, պետք է գնա»,- ասել է Նավալնիի թիմը։
Պուտինի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է հաջորդ տարվա մայիսի 7-ին։ 2020 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում նրա նախագահական ժամկետը զրոյացվեց՝ թույլ տալով նրան ընտրվել ևս երկու անգամ՝ 2024 և 2030 թվականներին, և մնալ իշխանության մինչև 2036 թվականը։
Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Հաագայի միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ ՌԴ նախագահը մեղադրվում է ռազմական հանցագործությունների մեջ։
