ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որը վավերացնում է Մոսկվայի և Սոխումիի միջև ստորագրված երկքաղաքացիության մասին համաձայնագիրը։ Աբխազական անձնագիր ունեցողները կկարողանան Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ՝ առանց դե ֆակտո Աբխազիայի քաղաքացիությունից հրաժարվելու։ Ռուսները նույնպես իրավունք կունենան ստանալ Աբխազիայի «քաղաքացիություն»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Այսպես կոչված համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում՝ 2022 թվականի սեպտեմբերի 27-ին և հաստատվել Ռուսաստանի Դաշնության խորհրդի կողմից 2023 թվականի հուլիսի 5-ին։ Վրաստանի կառավարությունը չի արձագանքել այս հարցին։
«Երկքաղաքացիության մասին համաձայնագիրը վերաբերում է ազատ տեղաշարժի, սոցիալական երաշխիքների, առողջապահության, կրթության, անվտանգության, զինվորական ծառայության ճանաչման խնդիրների լուծմանը», - համաձայնագրի վերաբերյալ ասել է Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան։
Նրա խոսքով, սա «Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերությունների և երկխոսության բարձր մակարդակի ևս մեկ ապացույց է»։
Փաստաթղթի համաձայն, այն անձինք, ովքեր 2008 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ ունեցել են Աբխազիայի քաղաքացիություն և պահպանել այն մինչև այսօր, կարող են պարզեցված ձևով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն։
Աբխազիայի և Ռուսաստանի այսպես կոչված երկքաղաքացիները կօգտվեն սոցիալական ապահովության, կրթության և բժշկական օգնության իրավունքից՝ համաձայն այն երկրի օրենսդրության, որի տարածքում նրանք մշտապես բնակվում են։ Նույն սկզբունքը վերաբերում է զորակոչին։ Բացի այդ, նրանք, ովքեր, օրինակ, արդեն զինվորական ծառայություն են անցել Աբխազիայում, Ռուսաստանում այլևս չեն զորակոչվի։
Այսպես կոչված համաձայնագրի գործողության ժամկետը հինգ տարի է, և այն ինքնաբերաբար կերկարաձգվի, եթե կողմերից որևէ մեկը նախապես չծանուցի այն դադարեցնելու իր մտադրության մասին: Համաձայնագրից դուրս գալը չի հանգեցնի քաղաքացիության ավտոմատ դադարեցման:
