ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ այսօրվանից առանց վիզայի ռեժիմը կվերաբերի նաև Վրաստանի այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են Ռուսաստան մուտք գործել աշխատանքային նպատակով կամ մնալ ավելի քան 90 օր։ Հրապարակված հրամանի նոր տարբերակն այլևս բացառություններ չի պարունակում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խազարաձեն ներողություն է խնդրում հայերից իշխող կուսակցության «այլատյաց պոռթկումների» համար
- 2 Պուտինի որոշմամբ Վրաստանի քաղաքացիների համար ընդլայնվել է առանց վիզայի ռեժիմը
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 5 Ես միակն էի, ով Իվանիշվիլիին ասում էր, որ խելագարություն է անում, հիմա նա ոչ ոք չունի. Գախարիա
- 6 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
Պուտինը 2023 թվականի մայիսին հրաման է արձակել, որով չեղարկվել է Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականին սահմանված վիզայի ռեժիմը։ Սակայն, փաստաթղթի նախորդ տարբերակը ներառում էր վերապահումներ այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում էին Ռուսաստան մուտք գործել աշխատանքային նպատակով կամ 90 օրից ավելի ժամանակով մնալու համար, այդ թվում՝ կրթության նպատակով։
Հունիսին ռուսամետ «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցությունը դիմել էր Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ամբողջությամբ չեղարկել Վրաստանի և Ռուսաստանի միջև վիզայի ռեժիմը։ Կուսակցությունը նաև համաներում է պահանջել նրանց համար, ովքեր խախտել են Ռուսաստանում գտնվելու կանոնները մինչև վիզայի ռեժիմի մեղմացումը։
Վիզայի ռեժիմի ամբողջական վերացման պահանջով է հանդես եկել նաև Ռուսաստանում վրացական սփյուռքի ղեկավար Դավիթ Ցեցխլաձեն, ով օրեր առաջ դարձել է ՌԴ նախագահին կից գործող Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ։
Վրաստանի քաղաքացիներին առանց վիզայի Ռուսաստան մուտք գործելու թույլտվություն է տրվել 2023 թվականի մայիսի 15-ից։ Մինչև այժմ, 180 օրվա ընթացքում 90 օր ժամկետով ՌԴ-ի տարածք հնարավոր էր մուտք գործել առանց վիզայի՝ դիվանագիտական, ծառայողական, մասնավոր, բիզնես, տուրիստական, հումանիտար նպատակներով, ինչպես նաև կարճաժամկետ ուսումնառության նպատակով։ Նաև 2023 թվականի մայիսին, Պուտինի որոշմամբ, ռուսական ավիաընկերությունների համար վերացվեց 2019 թվականից դեպի Վրաստան ուղիղ չվերթների վրա դրված արգելքը։
Վրաստան մուտք գործելու համար Ռուսաստանի քաղաքացիներին վիզա անհրաժեշտ չէ։ Այս որոշումը Վրաստանի կառավարությունն ընդունել է 2012 թվականին։ Ռուսաստանի քաղաքացիներն առանց վիզայի իրավունք ունեն երկրում մնալ 365 օր։