Լիտվայի նախկին արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն արձագանքել է «Վրացական երազանքի» առաջնորդներից մեկի՝ ոչ լեգիտիմ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հայտարարությանը, ըստ որի սննդի մեջ թքելը «լիտվական վարքագիծ է»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
«Ճնշող ռեժիմները պետք է զգույշ լինեն, երբ իրենց հակառակորդներին համեմատում են լիտվացիների հետ, քանի որ լիտվացիները նման դեպքերում հաղթելու պատմություն ունեն», - գրել է Լանդսբերգիսը X հարթակում:
Շալվա Պապուաշվիլին լիտվացիներին հիշատակել է դատավորների կորպորատիվ երեկույթին զուգահեռ ընթացող բողոքի ակցիայի համատեքստում։ Դեկտեմբերի 12-ին դատավորները, այդ թվում՝ այսպես կոչված կլանի անդամները, հավաքվել են «Բաբիլո» ռեստորանում, որտեղ նրանց դիմավորել են քաղաքացիական ակտիվիստները և եվրոպամետ ցույցերի ժամանակ ձերբակալված և ազատազրկման դատապարտված քաղաքացիների ընտանիքի անդամները։ Հանրահավաքի մի քանի մասնակիցներ պահել են պաստառ՝ ռեստորանի անձնակազմին ուղղված կոչով՝ «թքեք»։
«Որ իմանաք՝ ուտելիքի մեջ թքելը և նման չարախոսական պահվածքը լիտվական ոճ է և միշտ համարվել է ամենաամոթալի պահվածքը։
Փաստ է, որ մենք ականատես ենք ամենաոչ վրացական բողոքի ակցիային, որը հիմնված է Լիտվայից վերցված այս խայտառակ պահվածքի վրա»,- գրել է Պապուաշվիլին Facebook-ում։
«Խորհրդային անցյալի հետազոտական լաբորատորիայի» աշխատակից, նախկին պատգամավոր Գիորգի Կանդելակիի գնահատմամբ, Շալվա Պապուաշվիլին այս հայտարարությամբ իրեն «օկուպանտ» է ներկայացրել։ Կանդելակին բացատրում է, որ խորհրդային օկուպանտների համար սննդի մեջ թքելը սովորական պրակտիկա էր ոչ միայն Լիտվայում, այլև Էստոնիայում, Լեհաստանում և այլ երկրներում։
«Բիձինայի այս ծաղրածուն իրեն լիովին նույնացնում է օկուպանտների հետ։ Ավելին, նա դա անում է հունվարի 13-ին՝ 1991 թվականի այս օրը, երբ խորհրդային զորքերը Վիլնյուսում արնահեղություն կազմակերպեցին և տանկերով կոտորեցին աղջիկներին։ Այս իսկական սովետական ոչնչությունը։
Համ էլ՝ ո՞ւմ է սա ասում՝ լիտվացիներին, որոնք երբեք չեն տրվել սովետական չարիքին, այդ թվում՝ ամենաանհույս պահին։ Տասնյակ հազարավոր լիտվացիներ զինված դիմադրություն ցույց տվեցին չարի կայսրությանը մինչև 1950-ականների կեսերը»,- արձագանքել է Կանդելակին Պապուաշվիլիին։
«Բաբիլո» ռեստորանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանները ձերբակալել են 9 հոգու։ Որպեսզի խնջույքից հետո դատավորները հանգիստ գնային տուն, ՆԳՆ-ն հարյուրավոր աշխատակիցներ է տեղակայել այնտեղ։ Ռեստորանի մոտ են եղել նաև Հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլին (նույն ինքը՝ Խարեբա) և պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեն։
Թբիլիսիում գրեթե 50 օր շարունակ բողոքի ցույցեր են ընթանում, որոնց պահանջը նոր խորհրդարանական ընտրություններն է։ Նոյեմբերի 28-ից զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին այն բանից հետո, երբ ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ «Վրացական երազանքը» մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չի մտցնի Եվրամիությանը Վրաստանի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը։ Խաղաղ ցույցերը ճնշելուց հետո Լիտվան առաջիններից էր, որ պատժամիջոցներ կիրառեց «Վրացական երազանքի» առաջնորդների նկատմամբ։ Լիտվա մուտք գործելու արգելք է սահմանվել է 25 անձանց, այդ թվում՝ կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, Իրակլի Կոբախիձեի, ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի, Հատուկ առաջադրանքների վարչության ղեկավար Զվիադ Խարազիշվիլիի և նրա տեղակալների, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի նկատմամբ։
