Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ի պատասխան ամերիկացի սենատոր Ջիմ Ռիշի երեկ արած հայտարարության, ասել է, որ ընտրություններից հետո քաղաքականությունից «խաբեբաներին հեռացնելը» իշխող կուսակցության նախընտրական խոստումն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Ռիշն ասել է, որ այս ընտրություններից հետո խաբեբաները կհեռանան վրացական տարածքից ու քաղաքականությունից։ Կարծում եմ, որ դա ճիշտ է: Սա մեր խոստումն է։ Այս ընտրություններից հետո վրացական քաղաքականությունում պետք է արգելվեն, եթե նրա տերմինն օգտագործեմ, բոլոր խաբեբաները», - ասել է Կոբախիձեն։
Նա սենատորին անվանել է «Միացյալ ազգային շարժման» ջերմեռանդ աջակից և ասել, որ նա չի կարող լինել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների անաչառ դիտորդ։
«Եթե ուզում եք լինել անաչառ դիտորդ, ուրեմն պետք չէ ընդհանրապես կողմնակալություն ցուցաբերել։ Ռիշն հավակնում է ընտրություններին լինել ԱՄՆ Սենատի անաչառ դիտորդը, և նա քաղաքական սուբյեկտներից մեկին, մասնավորապես, իշխող ուժին անվանում է «խաբեբա»։ Ի՞նչ արժե դրանից հետո նրա ցանկացած հայտարարություն։ Դա գին չունի։ Երբ քննադատությունը բացարձակապես անարդար է, երբ լիակատար անարդարություն է, ոչինչ նշանակություն չունի»,- ասել է վարչապետը։
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Ջիմ Ռիշը սեպտեմբերի 12-ին հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ ասել է, որ Վրաստանի քաղաքացիները հոկտեմբերին հնարավորություն կունենան «հեռացնել խաբեբաներին և վերահսկողություն ձեռք բերել սեփական ապագայի նկատմամբ»։ Սենատորի խոսքով՝ իրենք ուշադիր հետևելու են ընտրություններին։
