Թբիլիսիում բնակվող ռուս ակտիվիստ, Frame ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Մաքսիմ Իվանցովին, ով Վրաստանում աջակցել է Բորիս Նադեժդինին ՌԴ նախագահի թեկնածու գրանցելու համար ստորագրահավաքին, թույլ չեն տվել մուտք գործել երկիր։ Իվանցովն ասում է, որ սահմանապահներն իրեն անվանել են Ռուսաստանի և Վրաստանի թշնամի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Ինձ ներս չթողեցին, քանի որ Նադեժդինի համար ստորագրահավաքի տարածք ենք հատկացրել։ Ստորագրությունները հավաքելուց հետո միայն ես չէի, որ խնդիրներ ունեցա։ Վաղուց է, ինչ Վրաստանի կառավարությունը ցավագին է արձագանքում ոչ միայն վրացական քաղաքականության մասին հրապարակային հայտարարություններին, այլև ռուս հակապուտինիստ ակտիվիստներին»,- հայտարարել է Իվանցովը, ով փետրվարի 25-ին Վիլնյուսից Քութայիսիի միջազգային օդանավակայան է ժամանել։
Ակտիվիստի խոսքով՝ ինքը քաղաքական ապաստան է խնդրել օդանավակայանում։ Բացի այդ, նա ցանկացել է կապ հաստատել փաստաբանի հետ, սակայն սահմանային ոստիկանությունը թույլ չի տվել։
«Ծիծաղեցին ու ի պատասխան դրան մոտ 20 անգամ սպառնացին Ռուսաստան ուղարկելով։ Ինքնաթիռի կապիտանը ոստիկաններին ասել է, որ այն, ինչ նրանք անում են, անօրինական է և հրաժարվել է ինձ նստեցնել։ Դրանից հետո ինձ փակեցին սենյակում ու տարան իրերի մեծ մասը, այդ թվում՝ ողջ տեխնիկան»,- պատմում է Մաքսիմ Իվանցովը։ Նրա խոսքով՝ ինքը բացատրություն չի ստացել, թե ինչու է փակված։
«Ոստիկանները անընդհատ գալիս էին ու ստիպում ինձ գնալ։ Ես չհամաձայնեցի սրան և խնդրեցի խոսել փաստաբանի հետ։ Ինձ ասացին, որ ես Ռուսաստանի և Վրաստանի թշնամին եմ, իսկ իրենք՝ Վրաստանը։ Ժամը 5-ի սահմաններում նորից եկան ու ասացին, որ եթե չգնամ, զոռով կտանեն։ Հերթափոխի պետը սկսեց սեղմել ձեռքս, շրջվեց դեպի ինձ ու ինչ-ինչ պատճառներով հրամայեց իր ենթականերին սպիտակ ձեռնոցներ հագնել։ Հետո եկավ «բարի ոստիկանն» ու ինձ ասաց՝ քեզ այստեղ ոչ ոք չի ծեծել։ Ես ասացի, որ նա արդեն բռնել է ձեռքս, իսկ նա ասաց, որ ինձ չի հարվածել։ Ես հանձնվեցի ու թռա։ Ինձ ուղարկեցին Հունգարիա։ Այնտեղ էր թռչում «Wizz Air»-ը։
Ակտիվիստն ասում է, որ նորից կփորձի մտնել Վրաստան. «Ես կբողոքարկեմ որոշումը, իմ նկատմամբ վերաբերմունքը և կդիմեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասում է Իվանցովը։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Վրաստան տեղափոխված ռուս քաղաքական ակտիվիստին մերժում են վերադառնալ երկիր։ Հարավային Կովկասում «Ազատ Ռուսաստան» հիմնադրամի տնօրեն Եգոր Կուրոպտևն ասում է, որ միայն անցած շաբաթ Ռուսաստանի երկու քաղաքացու հետ են վերադարձվել սահմանից։
«Երկու դեպքում էլ ոստիկանությունը թույլ չի տվել վերադարձի չվերթին սպասող ակտիվիստներին շփվել Վրաստանի օդանավակայաններում։
Սա կարելի է համարել ոչ միայն որպես այն մարդկանց իրավունքների ոտնահարում, ովքեր քաղաքական դրդապատճառներով զրկվել են երկիր վերադառնալու հնարավորությունից, որը նրանց միակ տունն է, այլ նաև որպես քաղաքական ճնշում մարդկանց և խմբերի վրա, որոնք չեն կիսում Կրեմլի ագրեսիվ քաղաքականությունը»,- ասել է Կուրոպտևը։
Վրաստանի կառավարությունը չի մեկնաբանել այս հարցը։
ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Բորիս Նադեժդինը 2024 թվականի նախագահական ընտրություններում միակ թեկնածուն էր, ով դեմ էր պատերազմին։ Նրա գրանցման համար հավաքվել է Ռուսաստանի ավելի քան 200 հազար քաղաքացիների ստորագրություն, որոնցից մոտ 5 հազարը՝ Վրաստանից։ Փետրվարի 8-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ճանաչել մոտ 9000 ստորագրությունների իսկությունը և մերժեց Նադեժդինին գրանցել որպես նախագահի թեկնածու։