Ռուսական ներմուծման պատճառով վրացի ֆերմերները չեն կարողանում ցորեն վաճառել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրացի ֆերմերները մի քանի ամիս է՝ չեն կարողանում վաճառել անցյալ տարի ստացված ցորենը, իսկ մթերված բերքն արդեն փչանում է։ Մեծ քանակությամբ ռուսական ալյուրի ներմուծման պատճառով ալրաղացների մեծ մասը չի աշխատում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ինչպես հայտնել է Հացահատիկ արտադրողների ասոցիացիայի նախագահ Նիկոլոզ Բենիաիձեն, անցյալ տարի Վրաստանը մոտ 150 հազար տոննա ցորենի բերք է ստացել, ինչը ներքին սպառման համար պահանջվող քանակի միայն 15 տոկոսն է։ Չնայած դրան, գյուղացիները մթերված 40-50 տոննա ցորենը մինչ օրս չեն կարողանում վաճառել։

«Անցյալ տարի պետության ու նախարարության կողմից խնդրանք է եղել, որ ամբողջ տարածքում հնարավորինս ցորեն ցանեն, քանի որ պատերազմի ժամանակ երկրում պարենային անվտանգության խնդիր կար։ Պետությունը մինչև 100 հազար լարի էժան վարկ է հատկացրել ցորեն ցանելու համար։ Ամեն ինչ արել ենք, ֆերմերները մեծ տարածքներ են ցանել և հիմա հունիս ամսին պետք է բերքահավաք սկսենք։ Ի՞նչ դուրս եկավ: Մենք չենք կարողանում վճարել այն վարկը, որը պետք է մթերված բերքի վաճառքով մուծեինք, ֆերմերները կանգնում են տուգանքի վտանգի առաջ։ Խնդիրների առաջ են կանգնել նաև տեխնիկայի սեփականատերերը, որոնք պետության օգնությամբ ձեռք են բերել տրակտորներ և կոմբայններ։

Արդեն գարուն է, բերքի վրա ոջիլներ են հայտնվել, ինչը հավելյալ ծախս է գյուղացու համար։ Բերքը փչանում է։ Բացի այդ, երկու ամսից նոր բերքահավաք պետք է սկսեն։ Եթե ​​այդ պահեստները չդատարկվեն, ֆերմերները կհայտնվեն աղետալի վիճակում, քանի որ իրենց բերքը պահեստավորելու տեղ չեն ունենա»,- ասում է Նիկոլոզ Բենիաիձեն։

Այսօր Ռուսաստանից ներկրվող մեկ պարկ ալյուրի գինը նախորդ տարվա 80 լարիի փոխարեն կազմում է մոտավորապես 50-55 լարի։ Հացահատիկ արտադրողների ասոցիացիայի նախագահի խոսքով՝ գործարանները կանգ են առել և տեղական ցորեն չեն գնում, քանի որ չեն կարող մրցել Ռուսաստանում արտադրվող ալյուրի գնի հետ։

«Հիմնական ներմուծողը Ռուսաստանն է։ Ալյուր է ներմուծվում, ոչ թե ցորեն, քանի որ Ռուսաստանը ցորենի փոփոխական մաքսային սակագին ունի։ Շահագործում են իրենց գործարանները և ներմուծում պատրաստի արտադրանք։ Լուծումը մենք տեսնում ենք նրանում, որ որպես հակակշիռ Վրաստանը ալյուրի վրա տուրք դնի՝ ալյուրն ու ցորենը մրցունակ դարձնելու համար։ Դրանից հետո դիստրիբյուտորները կորոշեն՝ ցորեն ներմուծել, թե ալյուր։ Եթե ​​ցորեն ներմուծվի, մեր տեղական ցորենը նույնպես դրան կհետևի և կվաճառվի։ Մենք կառավարությանն առաջարկել ենք, որ մի քանի ամսով արգելել ցորենի ներմուծումը, որպեսզի մեր տեղական ցորենը վաճառվի, գյուղացին պաշտպանված լինի, նա երաշխիք ունենա, որ կկարողանա վաճառել առանց այն էլ դեֆիցիտային արտադրությունը»,- ասել է Նիկոլոզ Բենիաիձեն։

Նրա խոսքով, հացահատիկ արտադրողներն ակտիվ շփում ունեն շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի հետ, սակայն խնդիրը լուծված չէ։ «Կարծում եմ, որ դրա համար անհրաժեշտ է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշումը։ Խոսքը հազարավոր մարդկանց, հազարավոր ընտանիքների մասին է»,- ասել է Բենիաիձեն։

Ֆերմերները ցորենը արտահանելու հնարավորություն նույնպես չունեն: Վրաստանի վարչապետի 2022 թվականի հունիսի 28-ի հրամանագրի համաձայն՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով աշխարհում ստեղծված պարենային անվտանգության խնդիրներից ելնելով Վրաստանից ցորենի արտահանումն արգելվել է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։

Ցորենի կամ ցորենի ալյուրը Ռուսաստանից Վրաստան ներմուծվող խոշորագույն ապրանքախմբերից է։ Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին Ռուսաստանից 8 055 100 դոլար արժողության 25 093.2 տոննա ալյուր է ներմուծվել։ Բացի այդ, ներմուծվել է 10 119 200 դոլար արժողությամբ 32 014.5 տոննա ցորեն և մեսլին։ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծվող ցորենի և ալյուրի քանակն ավելացել է։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):