Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները օկուպացված Ախալգորիի շրջանի Ախմաջ գյուղի շրջակայքում ձերբակալել են Վրաստանի քաղաքացու։ Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ ապօրինի ձերբակալությունը տեղի է ունեցել օկուպացված տարածքում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Ըստ ՊԱԾ-ի՝ ԵՄ դիտորդական առաքելության «թեժ գիծը» ակտիվացել է, և միջադեպի մասին անմիջապես տեղեկացվել են միջազգային գործընկերներն ու Ժնևում միջազգային քննարկումների համանախագահները։
«Ակտիվացվել են բոլոր առկա մեխանիզմները՝ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացուն հնարավորինս արագ ազատ արձակելու համար»,- հայտարարել է Պետական անվտանգության ծառայությունը։
Հակաօկուպացիոն շարժման անդամ Դավիթ Քացարավան, ով իր համախոհների հետ պարեկություն է անում օկուպացիոն գծի մոտ, տեղի բնակիչներին հիմնվելով ասում է, որ Վրաստանի քաղաքացուն առևանգել են կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքից։ Նա ենթադրում է, որ քաղաքացուն տեղափոխել են Ախալգորիի օկուպացիոն բազա։
Դեպքի մասին օկուպացիոն ռեժիմը դեռ տեղեկություն չի հրապարակել։
Այս պահի դրությամբ՝ օկուպացված Ցխինվալիում անօրինական կալանքի տակ են գտնվում Վրաստանի ութ քաղաքացիներ։ Նրանց թվում են Լևան Պետրիաշվիլին և Արչիլ Բասանիձեն, որոնց Ցխինվալիի դատարանը դատապարտել է մեկամսյա ազատազրկման՝ «սահմանը խախտելու» համար։ Լևան Պետրիաշվիլին ձերբակալվել է մայիսի 15-ին Էրգնեթի գյուղի մոտ, իսկ նրա ընկեր Արչիլ Բասանիձեն ապօրինի ձերբակալվել է մայիսի 16-ին՝ օկուպացված տարածքում։ Ընտանիքի անդամների խոսքով՝ Բասանիձեն օկուպացված շրջան է տեղափոխվել ընկերոջ պատճառով։
Ցխինվալիի բանտում 3 տարի և ութ ամիս ժամկետով պատիժն է կրում Մամուկա Չխիկվաձեն, ով ձերբակալվել էր 2021 թվականի դեկտեմբերին Գորիի մունիցիպալիտետի Նիքոզի գյուղի մոտ։ Այսպես կոչված սահմանն ապօրինի հատելուն զուգահեռ՝ նա մեղադրվում է թմրանյութերի մաքսանենգության մեջ։ 2022 թվականի մայիսին դե ֆակտո դատարանը Չխիկվաձեին դատապարտել է 5 տարի և վեց ամիս ժամկետով ազատազրկման, որը բողոքարկվել է նրա տեղի փաստաբանի կողմից, ինչից հետո անօրինական պատիժը կրճատվել է։
