Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդարանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունումից հետո հերթական անգամ հայտարարել են, որ չեն ենթարկվելու դրան։ «Մեր երկրում ռուսական օրենքը չի գործի։ Սա Վրաստանն է։ Մենք ռուս չեն դառնա»,- ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
«55 օր առաջ կառավարությունը դրժեց վրաց ժողովրդին տրված խոսքը և կրկին նախաձեռնեց ռուսական օրենքը։ Նա ցանկանում էր կոտրել քաղաքացիական սեկտորը՝ ընդունելով այս օրենքը, բայց ստացավ աննախադեպ համախմբվածություն և անխոնջ ընդդիմություն։ Վրաց ժողովուրդը հաստատակամորեն պաշտպանում է և պաշտպանելու է իր եվրոպական ապագան և երբեք չի վարժվի ապրել ռուսական սապոգի տակ։
Ռուսական օրենքը մեր երկրում չի գործի։ Այն կմնա թղթի կտոր, որին ոչ ոք չի ենթարկվի։
Իշխանությունները գիտակցաբար սպառնալիք են ստեղծել մեր երկրի տնտեսության, միջազգային հեղինակության, քաղաքացիական կարգի ու խաղաղության համար։ Դա արվել է միտումնավոր, որպեսզի այս երկրի քաղաքացիներն այլևս չկարողանան օգնել միմյանց, բայց մենք 55 օր է ապացուցում ենք, որ մարդիկ երբեք չեն հոգնում իրենց երկիրը սիրելուց։ Մեր բողոքն ու պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ այս օրենքը չեղյալ չի հայտարարվել։
Մեզ փորձեցին ահաբեկել հատուկ ջոկատայիններով, ծեծով ու հայհոյանքով, ձերբակալություններով ու ապօրինի տուգանքներով, բայց չհաշվարկեցին, որ ոչինչ չի կարող մեզ խանգարել անել այն արդար գործը, որը կոչվում է մարդկանց օգնել։
Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը՝ օգնելու ենք մարդկանց, միմյանց և չենք ենթարկվի ռուսական օրենքին։
Մենք ոչ մեկին մենակ չենք լքի, պաշտպանելու ենք բոլոր ձերբակալվածներին ու տուգանվածներին։ Մեր փաստաբանները պայքարելու են ներպետական և միջազգային դատարաններում։ Մենք գումար ենք հավաքելու, որպեսզի միմյանց վճարենք Վրաստանի սիրո և ազատության համար մեզ վրա դրված տուգանքները։
Մեր պայքարը տեսնում և աջակցում է ողջ քաղաքակիրթ աշխարհը։ Ռուսական օրենքի ընդունմամբ ընտրությունների մոնիտորինգը վտանգված է, բայց մենք՝ Վրաստանի քաղաքացիական կազմակերպություններս, խոստանում ենք պաշտպանել ընտրությունները և յուրաքանչյուր քաղաքացու քվեն։ Մենք ձեզ հետ ենք լինելու յուրաքանչյուր ընտրատեղամասում և հետևելու ենք ազատ և արդար ընտրությունները պաշտպանելու համար։
Սա Վրաստանն է։ Մենք ռուս չենք դառնա։ Վրաց ժողովուրդը ևս մեկ անգամ կհիացնի ողջ աշխարհը իր ազատության համար պայքարով։
Մենք անհնազանդություն ենք հայտարարում՝ ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային»։
Մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը շրջանցեց օրենքի վրա դրված նախագահի վետոն և 84 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատեց oրենքի նախագծի սկզբնական տարբերակը։ «Վրացական երազանքի» պատգամավորները ոստիկանների ու հատուկ ջոկատայինների օգնությամբ են լքել օրենսդիր մարմինը։